09:30 13 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP608.05
  • EUR549.84
  • RUB7.31
Մևլութ Չավուշօղլու

Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունները փլուզման եզրին են. Թուրքիայի արտգործնախարար

© Sputnik / Илья Питалев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Թուրքիայի և ԱՄՆ–ի հարաբերությունները կրիտիկական կետի են հասել, սակայն «փրկվելու» հնարավորություն կա։ Անկարան իր պայմաններն է առաջ քաշել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Թուրք-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին պառակտման կետում են։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն սկսի պահպանել իր խոստումները։ Այս մասին երեքշաբթի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) ուսանողների հետ հանդիպմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Թուրքիայի ժողովուրդը բացասաբար է վերաբերվում ԱՄՆ-ին, քանի որ նա իր խոստացածը չի կատարում, մշտապես ստում է։ Մեր երկրների միջև հարաբերությունները կործանման եզրին են», — ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նրա խոսքով` վերջնական կործանումից խուսափելու համար աշխատանքային խմբեր են ստեղծվել։

Անկարան Վաշինգտոնին պայմաններ է առաջադրել. եթե կրկին չպահպանի պայմանավորվածությունները, Թուրքիան այլևս չի հանդուրժի և վերջնականապես կխզի կապերը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունները սրվել են անցյալ տարվա աշնանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնին մեղադրել է, որ ահաբեկչության դեմ պայքարի քողի ներքո փորձում է Մերձավոր Արևելքում իրեն անհրաժեշտ կարգեր հաստատել։ Բացի այդ, նրա խոսքով, ամերիկացիները ֆինանսական աջակցություն են ցուցաբերում «Իսլամական պետությանը» (արգելված է ՌԴ-ում)։

Գլխավոր թեմաներ