12:16 22 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Այսել Մամեդովա

Ադրբեջանը փոփոխում է «Եվրատեսիլի» երգը սոցցանցերի ճնշման պատճառով

© Photo: Instagram / aiselofficial
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
345 0 0

Բրիտանացի պրոդյուսերը որոշել է Ադրբեջանի ներկայացուցչի երգի սկիզբն ավելի էլեկտրոնային դարձնել։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. «Եվրատեսիլ 2018»-ում Ադրբեջանի ներկայացուցիչ Այսել Մամեդովայի երգը կփոփոխեն սոցցանցերում ծագած քննադատության պատճառով։ Այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Բրիտանացի պրոդյուսերը որոշել է փոխել «X my heart» ստեղծագործության սկզբնամասը և ավելի էլեկտրոնային դարձնել։

Երգչուհին Sputnik Ադրբեջանին ասել է, որ բրիտանացի պրոդյուսեր Թիմ Բրանն այդ որոշումը կայացրել է Հունաստանում անցկացված փորձերից հետո։

Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ այդ երգը հաջողություն չի ունենա մրցույթում։ Սրան գումարվել է բուքմեյքերների կանխատեսումները, ըստ որի` Ադրբեջանի երգն անգամ լավագույն տասնյակում չի հայտնվի։

Եվրատեսիլ 2018-ը կանցկացվի 2017 թվականի հաղթող երկրում՝ Պորտուգալիայում։ Կիսաեզրափակիչ փուլը նախատեսված են մայիսի 8-ին և 10-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 12-ին։

Գլխավոր թեմաներ