ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին ձերբակալվել է 2007 թվականի իր նախընտրական արշավը ֆինանսավորելու մասին գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Sputnik Ֆրանսիան։
Սարկոզին կհարցաքննվի հետաքննության շրջանակներում։ Քրեական գործը հարուցվել է 2012 թվականին, սակայն հետո հետաքննությունը դադարեցվել է։
2017 թվականին գործը վերսկսել են, իսկ դատավորը Նիկոլա Սարկոզիին նախնական մեղադրանքներ է առաջադրել` այդպիսով հաստատելով, որ հետաքննությունը բավարար ապացույցներ ունի քրեական գործընթաց սկսելու համար։
Հունվարի սկզբին գործի շրջանակներում ձերբակալվել էր գործարար Ալեքսանդր Ջուհրին։