08:26 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Արամ Աթեշյան

Աթեշյանը կրկին գովերգել է Թուրքիայի առաջնորդներին և բանակին

© AP Photo /
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15500

Արամ Աթեշյանը մասնակցել է պահքի ընթրիքին և երախտիքի խոսք հղել Թուրքիային։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի – Sputnik. Ստամբուլում Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Շիշլիի շրջանային կառույցի նախաձեռնությամբ Սուրբ Հարության տոնին ընդառաջ պահքի ընթրիք է մատուցվել, որին մասնակցել է նաև Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։ Այս մասին հայտնում է ermenihaber-ը։

Աթեշյանն ընդգծել է, որ կրոնական տոները սիրով, միասնականությամբ և համերաշխությամբ ապրելու կոչ են։

Նա երախտագիտության խոսքեր է ասել թուրքական բանակի, Թուրքիայի առաջնորդների հասցեին։

«Այսօր, երբ աշխարհի մի շարք վայրերում արտասուք է հոսում, և մեր թուրքական բանակը, մեր զինվորները խաղաղություն ապահովելու համար իրենց կյանքն են զոհում, մենք նրանց շնորհիվ այսօր տոն ենք նշում։ Երախտապարտ ենք նրանց և մեր պետության առաջնորդներին»։

Միջոցառումը կազմակերպվել է Ստամբուլի Շիշլի շրջանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների համար։

Ընդունելությանը ներկա են եղել ԱԶԿ-ական հայ պատգամավոր Մարգար Եսայանը, պատգամավոր Ահմեթ Համդի Չամալըն, Բեյօղլու շրջանի ղեկավար Ահմեդ Միսբահ Դեմիրջանը, Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Թուրիքայի հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Լևոն Զեքիյանը, հայ բողոքական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբաբաօղլուն, Շիշլի շրջանի մուֆթին, հայ համայնքի հասարակական կառույցների և սպորտային ակումբների ներկայացուցիչներ, եկեղեցականներ։

Նշենք, որ Աթեշյանն ավելի վաղ ողջունել էր թուրքական զորքի մուտքը Աֆրին։ Հայկական համայնքը, որը նրան արդեն կնքել է «Աթեշօղլու» անունով, վրդովվել էր նրա քայլից։

Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է անորոշ և լարված մնալ։ Հասարակական կազմակերպություններն ու Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները մտադիր չեն համակերպվել արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի դավաճանության հետ, որը փաստորեն Թուրքիայի իշխանության թեթև ձեռքով ձախողել է պատրիարքի օրինական ընտրությունները` նպատակ ունենալով մնալ փոխանորդի պաշտոնում։

Պոլսո նոր պատրիարք ընտրելու անհրաժեշտությունն առաջացավ 2008 թվականին։ Գործող պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի մոտ Ալցհեյմերի հիվանդություն են ախտորոշել։ Նա 11 տարի կոմայի մեջ է։ Որոշվել էր Պոլսո աթոռը հանձնել պատրիարքի փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, բայց նա չարդարացրեց ո՛չ Թուրքիայի հայ համայնքի, ո՛չ էլ Պատրիարքարանի հոգևոր խորհրդի սպասումները։ Նա շատ արագ թուրքական իշխանությունների դրածոյի համբավ ձեռք բերեց։ Աթեշյանը պարծենում է Ռեջեփ Էրդողանի հետ ջերմ հարաբերություններով։

Ըստ թեմայի

Հանցավոր անգործություն. Էջմիածինը բիզնես շահերի պատճառո՞վ է լռում
Աթեշյանը Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկել է հայ համայնքի խնդիրները
Նահապետյան. «Աթեշյանը կարող է աջակցել Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությանը»
Ախոյան. «Աթեշյանը`որպես մատաղացու գառ, գնաց, ընկավ թուրքական իշխանության ոտքերը»

Գլխավոր թեմաներ