18:12 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Լավաշ

Ի՞նչն է միավորում հայերին և հրեաներին. ամերիկահայ հաղորդավարուհու համեմատությունը

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
13210

Ամերիկահայ հեռուստահաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանն առաջին անգամ է համտեսել մացա, միակ հացը, որը հրեաներն օգտագործում են իրենց ազգային Փեսախ (հրեական Զատիկ) տոնի ժամանակ։

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի — Sputnik. Fox News Channel առավոտյան լուրերի հեռուստահաղորդավար Էլեքս Մայքլսոնն ուղիղ եթերում իր հայ գործընկեր Արաքսյա Կարապետյանին հրեական հաց` մացա է հյուրասիրել։

Աղջիկն առաջին անգամ է համտեսել մացա և հեռուստահաղորդավարին պատմել տպավորությունների մասին։

Նման համեմատությունից հետո ազգությամբ հրեա Էլեքսը  մեկնաբանել է համտեսը։

«Մեր մշակույթները նման են։ Մենք կմիավորենք ամբողջ աշխարհը», – պատասխանել է Մայքլսոնը` տեսանյութի տակ գրելով, որ մշակութային միասնություն կարելի է գտնել ուտելիքի մեջ։

Դրանից հետո Արաքսյան Twitter–ի իր միկրոբլոգում գրել է, որ ուտելիքը միշտ միավորում է մարդկանց։

«Մացան ինձ խրթխրթան լավաշ է հիշեցրել, որը մենք խաշի հետ ենք ուտում», – գրել է Foxnews–ի հեռուստահաղորդավարուհին։

Դրանից հետո նա գրել է, որ խաշի նկարագրությունն այդքան էլ ախորժելի չէ, այդ պատճառով անձամբ չի հանդգնի պատմել ուտեստի բաղադրության մասին և բաժանորդներին խնդրել է հայկական ավանդական ապուրի բաղադրատոմսին ծանոթանալ Վիքիպեդիայում։

Գլխավոր թեմաներ