00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ալեքսիս Օհանյանը խոստովանել է՝ իրականում ինչու էր Հայաստան այցելել

© Pashchuk.bizСооснователь социального новостного сайта Reddit Алексис Оганян
Сооснователь социального новостного сайта Reddit Алексис Оганян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկահայ միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը պատմական հայրենիք է եկել մի քիչ հանգստանալու։

ԵՐԵՎԱՆ, 4 ապրլի — Sputnik. Ամերիկահայ հայտնի գործարար Ալեքսիս Օհանյանը New Yourk Times թերթին տված հարցազրույցում խոստովանել է, թե իրականում ինչն է իրեն ստիպել 2010 թվականին պատմական հայրենիք այցելել։

Алексис Оганян - Sputnik Արմենիա
Հայ միլիարդատեր Օհանյանների չորս սերունդը՝ մեկ լուսանկարում

«Հայաստան այցելելու ամենակարևոր պատճառը տեխնոլոգիաներից հանգստանալու ցանկությունն էր։ Մի քանի ամիս ապրեցի պատմական հայրենիքումս, աղքատության դեմ պայքարող Kiva Microfunds ամերիկյան հասարակական կազմակերպության համար որպես կամավոր էի աշխատում», — ասել է Օհանյանը։

Նրա խոսքով` իրեն հաջողվել է զգալ իր արմատները։ Հայաստանում նա մի շարք գործարարների հետ է ծանոթացել, որոնք գինի, կտորեղեն և այլ ապրանքներ են արտադրում։ Reddit ցանցի սեփականատերը միավորել է ջանքերը Հայաստանում մի քանի համախոհների հետ ու TEDx Yerevan սեմինար է կազմակերպել, որի ընթացքում մարդիկ ներկայացրել են իրենց գաղափարներն աշխարհն ավելի լավը դարձնելու մասին։

Մինչև այդ ուղևորությունը Օհանյանը չէր պատկերցնում` ինչ է Հայաստանը, խոհանոցից բացի դրա մասին ոչինչ չգիտեր։ Ավելին` նույնիսկ նրա հայրը երբեք հայրենիքում չէր եղել։

«Ես Հայաստան այցելած բազմաթիվ հայ ընկերներ ունեմ, բոլորն ասում էին, որ ուղևորությունը փոխել է նրանց կյանքը։ Երբ առաջին անգամ տեսա Արարատը, լուսանկարեցի այն ու նկարը հորս ուղարկեցի։ Հասկանում եմ` այդպիսի լուսանկարը շաբլոն է, բայց այդ տեսարանն իսկապես ոգեշնչող է», — հիշում է Ալեքսիսը։

Մեծ գումար վաստակելուց առաջ Reddit աշխարհի խոշորագույն կայքերից մեկի համահիմնադիրը աշխատել է որպես աման լվացող, պիցցա պատրաստող, մատուցող։ Նա երազել է փաստաբան դառնալ ու օգնել գաղթականներին քաղաքացիություն ստանալու հարցում։ Ավելի ուշ նա հասկացել է, որ դա չէ իր ճանապարհը։

Серена Уильямс и Алексис Оганян - Sputnik Արմենիա
Սերենա Ուիլյամսն Ալեքսիս Օհանյանի հետ Հայաստան կգա՞

Ալեքսիսը Քրիսի և Անկեի միակ երեխան է, որը ԱՄՆ է տեղափոխվել Գերմանիայից, ծնվել է ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Forbes Ամսագիրը Ալեքսիս Օհանյանին անվանել է «համացանցի քաղաքապետ» և երկու տարի շարունակ նրա անունը ներառել է «30-ը փոքր է 30-ից» ցուցակում` որպես բարձր տեխնոլոգիաների ինդուստրիայի ականավոր ներկայացուցիչ։

Ալեքսիսն իրեն «հաջողակ տղա» է համարում։

2013 թվականին նա հրատարակել է «Առանց նրանց թույլտվության» ("Without Their Permission") գիրքը, այն ուղղված է երիտասարդ գործարարներին, որոնք հավատում են, որ համացանցը որպես ժամանցի, եկամտի ու աջակցման աղբյուր ապագա ունի։

Լրահոս
0