01:17 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Բեռնար Առնո

Հայտնի է` ով է Եվրոպայի ամենահարուստ մարդը

© Sputnik / Евгений Одиноков
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Բեռնար Առնոն իր 70.7 միլիարդ դոլար կարողությամբ առաջ է անցել իսպանաց միլիարդատեր Ամանսիո Օրտեգային։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Ֆրանսիացի գործարար Բեռնար Առնոն` Louis Vuitto-ի ղեկավարը, ԵՎրոպայի ամենահարուստ մարդն է ճանաչվել։ Նա առաջ է անցել Inditex ընկերության հիմնադիր,, իսպանացի միլիարդատեր Ամանսիո Օրտեգայից։ Այս մասին հայտնում է Bloomberg Billionaires Index-ը։

Գործակալությունը ֆրանսիացի միլիարդատիրոջ կարողությունը 70,7 միլիարդ դոլար է գնահատվել։

Աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում Առնոն զիջում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսին, Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին ու ամերիկացի գործարար Ուորեն Բաֆեթին։

2017 թվականին Առնոն Forbes–ի ցուցակի երրորդ հորիզոնականում էր հայտնվել կապիտալի աճի արագության համար։ Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունը, ըստ Forbes–ի, ավելացել է ավելի քան երկու անգամ։

 

Գլխավոր թեմաներ