01:18 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Հոկեյ

Սարսափելի դեպք. վթարի է ենթարկվել հոկեյիստների թիմը, մարզիկներից 14-ը մահացել են

© Sputnik / Максим Богодвид
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
72 0 0

Կանադայում հոկեյիստներին տեղափոխող ավտոբուսը բախվել է բեռնատարին։

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի — Sputnik. Կանադայում վթար է ենթարկվել ավտոբուսը, որը տեղափոխում էր հոկեյի երիտասարդների թիմի անդամներին։ Նախնական տեղեկություններով` մահացել են 14 մարդ։ Այս մասին հայտնում է Globe and Mail-ը՝ հղում անելով երկրի Թագավորական ժանդարմերիային։

​Ավտոբուսում ընդհանուր առմամբ 28 մարդ է եղել։ Նրանցից տասնչորսը մահացել են, մյուսները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Երեքը ծայրահեղ վիճակում են։

Humboldt Broncos երիտասարդների հոկեյի թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել ուրբաթ երեկոյան Սասկաչևան նահանգի մայրուղիներից մեկի վրա։ Թիմը մեկնում էր Սասկաչևանի պատանիների հոկեյի լիգայի կիսաեզրափակիչ փուլին մասնակցելու։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցել է մահացած ու տուժած հոկեյիստների հարազատներին։

​«Չեմ կարող պատկերացնել՝ ինչի միջով են հիմա անցնում ծնողները։ Մտքով այն մարդկանց հետ եմ, որոնց դիպչել է այս սարսափելի ողբերգությունը», — գրել է Թրյուդոն Twitter-ի իր էջում։

Իրավապահ մարմինները պարզում են վթարի պատճառը։

Գլխավոր թեմաներ