17:57 18 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Գերմանիայում քաղաքացին բեռնատարով վրաերթի է ենթարկել մարդկանց

Մյունսթերում մարդկանց վրաերթի ենթարկած վարորդը շատ հնարավոր է` հոգեկան շեղումներ ունի

© AFP 2018 / dpa
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
8701

Ողբերգությունը ցնցել է Գերմանիայի բնակիչներին։ Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ անձամբ է հետևելու ամենայն հավանականությամբ հոգեկան խնդիրներ ունեցող քաղաքացու կատարած հանցագործության հետաքննությանը։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. Մյունսթերում մարդկանց վրաերթի ենթարկած բեռնատարի վարորդը սուիցիդալ հակումներ է ունեցել։ Այս մասին հայտնում է Mash տելեգրամ ալիքը։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիա վարչական տարածքի ՆԳՆ ղեկավար Հերբերտ Ռոյլը հաստատել է, որ Մյունսթերում բեռնատարով մարդկանց բազմության մեջ մխրճված անձը Գերմանիայի քաղաքացի է և որ իսլամիստական համատեքստ դեռ չեն հայտնաբերել։

«Հանցագործը, որը ցերեկը ժամը 3-ի սահմաններում մեքենայով միտումնավոր մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Գերմանիայի քաղաքացի էր, այլ ոչ թե փախստական, ինչպես հերթական անգամ կարծում էին բոլորը», — հայտարարել է Ռոյլը։ Նրա հայտարարությունը հեռարձակում էր n-tv հեռուստաալիքը։ Միևնույն ժամանակ նախարարը նշել է, որ հետաքննությունը դեռ նախնական փուլում է։

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ խորապես ցնցված է Մյունսթերում տեղի ունեցած «սարսափելի միջադեպից»։ Նա ավելացրել է, որ միջադեպի վերաբերյալ ցանկացած մանրամասն իմանալու համար կապ է պահպանում փոխկանցլեր Օլաֆ Շոլցի, Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հորսթ Զեեհոֆերի, ինչպես նաև Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայի իշխանությունների հետ։ Այն մասին, որ հետաքննությանը հետևում են Բեռլինից, ավելի վաղ հայտնել էր նաև արտգործնախարար Զեեհոֆերը։

Մերկելը խոստացել է անել «հնարավոր ամեն բան» միջադեպի հետաքննության համար, ինչպես նաև ողբերգության հետևանքով տուժածներին և զոհերի բարեկամներին աջակցելու համար։ Նա իր երախտագիտությունն է հայտնել դեպքի վայրում աշխատող իրավապահ մարմինների աշխատակիցներին։

Գերմանիայում հոգեկան շեղումներ ունեցող մարդկան նախաձեռնությամբ նման ողբերգություններ արդեն եղել են. 2015 թվականի մարտի 24-ին գերմանացի օդաչու Անդրեաս Լյուբիցը, որը խորը դեպրեսիայի մեջ էր, փակվել էր Germanwings ինքնաթիռի սրահում, անջատել ավտոպիլոտը և ավիավթարի մեղավոր դարձել։ Այդ ժամանակ 150 մարդ էր զոհվել։

Գերմանիայի Մյունսթեր քաղաքի պատմական կենտրոնում` Հյուսիսային Ռեյն-Վեսթֆալիայում գտնվող Kiepenkerl բացօթյա սրճարանի այցելուներին բեռնատարով վրաերթի ենթարկելու հետևանքով 3 մարդ է մահացել, 20-ը վնասվածքներ են ստացել։

Գլխավոր թեմաներ