16:52 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Թրամփ–Թաուեր

«Թրամփ Թաուեր» երկնաքերում բռնկած հրդեհը մեկ մարդու կյանք է խլել

© Sputnik / Алексей Филиппов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Նյու Յորքի «Trump Tower» երկնաքերի 50-րդ հարկում շաբաթ երեկոյան հրդեհ էր բռնկել։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի —Sputnik. Նյու Յորքի «Trump Tower» երկնաքերում բռնկած հրդեհը, մեկ մարդու մահվան պատճառ է դարձել, 6 հրշեջներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Ոստիկանությունը պարզել է մահացածի ինքնությունը` 67-ամյա Տոդ Բրասները (Մանհեթենյան այն բնակարանի բնակիչը, որտեղ էլ բռնկել էր կրակը)։

«Նրան հիվանդանոց էին տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, սակայն ավելի ուշ նա մահացել էր», — հայտնել է Նյու Յորքի հրշեջ դեպարտամենտի մամուլի քարտուղար Անջելիկա Կոնրոյը։

Հրշեջ կոմիսար Դանիել Նիգրոյի խոսքով` աշտարակում Թրամփի ընտանիքից մարդ չի եղել։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ երկնաքերում կրակը մարել են։

Գլխավոր թեմաներ