18:08 18 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.30
  • GBP626.02
  • EUR558.49
  • RUB7.62
Դոնալդ Թրամփ

Թրամփին կրկին դատարան կտանեն

CC BY-SA 2.0 / Gage Skidmore / Donald Trump
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
3710

ԱՄՆ նախագահի և նախկին պոռնոդերասանուհու միջև անցյալում եղած կապը Սպիտակ տան տիրոջը նոր անախորժություններ է խոստանում։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա փաստաբանին կարող են կրկին դատարան կանչել հարցաքննության համար. համապատասխան հայց է ներկայացրել նախկին պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (իրական անունը Սթեֆանի Քլիֆորդ)։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ մարտի վերջին Կալիֆոռնիայի դատարանը մերժել է նախկին պոռնոդերասանուհու փաստաբանի հայցը։ Դերասանուհին պահանջում էր, որ Թրամփն ու նրա իրավաբան Մայքլ Կոհենը ցուցմունք տան` երդում տալով։

«Մենք հենց նոր միջնորդություն ենք ներկայացրել` մտադիր լինելով երդումով ցուցմունք տալու համար Թրամփին և Կոհենին կանչել», – Twitter–ում գրել է փաստաբան Մայքլ Ավենատին։

Թրամփի և դերասանուհու միջև հարաբերությունները սկսվել են 2006 թվականին` Մելանյա Թրամփի հետ ամուսնանալուց մեկ տարի անց։ Պոռնոդերասանուհին սկզբում հերքել է Թրամփի հետ իր կապի մասին տեղեկությունները։ Սակայն հետո հայտնի է դարձել, որ Քլիֆորդը Լոս Անջելեսի Գերագույն դատարան հայց է ներկայացրել, որում հայտնել է, որ Թրամփի հետ կապի մասին տեղեկությունը չբացահայտելու վերաբերյալ իր ստորագրած համաձայնագիրն անվավեր է։ Նույն հայցադիմումի մեջ նա հայտնել է, որ Թրամփի հետ կապի մեջ է եղել 2006-2007 թվականներին։

Սպիտակ տանը հերքել են լուրը` դերասանուհուն գումարներ փոխանցելու տեղեկության մասին։ Ավելի ուշ Կոհենը հայտնել էր, որ վճարել է Քլիֆորդին` չհայտնելով, թե ինչ նպատակով է վճարում կատարել։

Թրամփի փաստաբանը նաև դատի է տվել պոռնոդերասանուհուն` մեղադրելով նրան նախագահ Թրամփի հետ հարաբերությունների մասին տեղեկությունը չհրապարակելու վերաբերյալ նրա ստորագրած համաձայնագրի 20 դրվագները խախտելու մեջ։ Նա 20 մլն դոլար է պահանջում որպես վնասի փոխհատուցում։

Ըստ թեմայի

Էրդողանը կհոշոտի Սիրիան կամ Թրամփի «ուրիշ մարդիկ»
Թրամփի սերը հույների հանդեպ կամ ընդդեմ թուրքերի,և ինչու է կարմրել Թուրքիայի հյուպատոսարանը
Ամերիկուհի լրագրողը տեղյակ է, թե Պուտինն ինչ գաղտնի տեղեկություն ունի Թրամփի դեմ

Գլխավոր թեմաներ