01:20 22 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
С-400

Հակառուսական պատժամիջոցները միայն հաստատեցին Թուրքիայի վճռականությունը. Էրդողան

© Sputnik / Сергей Пивоваров
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
60 0 0

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են Անկարայում ձեռք բերած պայմանավորվածությունները։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ռոսօբորոնէքսպորտի դեմ նոր պատժամիջոցներից հետո Անկարայում հաստատվել է Ռուսաստանից С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրներ գնելու վճռականությունը։ Այդ մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Աղբյուրի տվյալով` Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ինքն է որոշում իր ճակատագիրը։

Ավելի վաղ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է անցկացրել թուրք գործընկերոջ հետ։

«Քննարկվել է պայմանավորվածությունների ընթացքը, որոնք ձեռք են բերվել Անկարայում բարձր մակարդակի համագործակցության ռուս-թուրքական խորհրդի նիստում», — ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները ստորագրել են վարկային համաձայնագիր С-400 առաքելու վերաբերյալ։ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության հայտարարության համաձայն, Անկարան գնում է այդ համալիրի երկու մարտկոցներ, որոնք կսպասարկի թուրքական անձնակազմը։

Պայմանագրի արժեքը գնահատվում է 2,5 մլրդ դոլար։ Թուրքիան առաջին զենիթահրթիռային համալիրները կստանա 2019թ-ի հուլիսին։

Գլխավոր թեմաներ