12:32 20 ապրիլի 2018
Ուղիղ եթեր
Հասան Ռոհանի

Եթե ԱՄՆ կասեցնի միջուկային պայմանագիրը, հետևանքները մեկ շաբաթվա ընթացքում կերևան. Ռոհանի

© AFP 2018 / ATTA KENARE
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել խստացնել պահաջները Իրանի նկատմամբ, հակառակ դեպքում նոր պատժամիջոցներ կկիրառվեն։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Եթե ԱՄՆ-ն դադարեցնի Իրանի հետ միջուկային պայմանագիրը, ապա կզղջա դրա մասին։ Այսպիսի հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին ատոմային էներգետիկայի օրվան նվիրված խորհրդակցության ժամանակ։ Հայտնում է Le Figaro–ն։

«Մենք առաջինը չենք խախտի պայմանագիրը։ Բայց նրանք պետք է իմանան` մենք շատ ավելի լավ ենք պատրաստված, քան իրենք կարծում են։ Ու եթե նրանք խախտեն պայմանագիրը, ապա մեկ շաբաթից կամ նույնիսկ ավելի շուտ կտեսնեն հետևանքները», — ասել է Իրանի նախագահը։

Հա հավելել է, որ համաշխարհային հասարակությունը կհամոզվի, թե որքանով կարելի է վստահել ԱՄՆ-ի իշխանության հետ պայմանագրերին։

Իրանի միջուկային ծրագրի կրճատման մասին պայմանավորվել են Թեհրանն ու «վեցյակը» (Չինաստան, ԱՄՆ, Ռուսաստան, Անգլիա, Ֆրանսիա ու Գերմանիա)։

Սակայն հետո ԱՄՆ-ը պահանջ է ներկայացնել` խստացնել պայմանագրի տեքստը ընդդեմ Իրանի։ Վերջնագրի ժամկետը լրանում է մայիսի 12-ին։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է դուրս գալ պայմանագրից ու վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները։

Գլխավոր թեմաներ