15:21 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Իլ-78. Архивное фото.

Ալժիրի ողբերգության նոր մանրամասները. 257 զոհ, ինքնաթիռը կարող էր ընկնել մարդկանց վրա

© Sputnik / Виталий Тимкив
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
333 0 0

Մարդիկ տեսել են, թե զինվորականներին տեղափոխող ինքնաթիռն ինչպես է այրվել երկնքում։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Ալժիրում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է 257-ի, որոնց թվում է նաև օդանավի անձնակազմը։ Այս մասին հայտնում է Ալժիր24-ը` հղում անելով քաղպաշտպանության ծառայությունը։

Տարբեր աղբյուրներ հայտնել են, որ ինքնաթիռի կործանման հետևանքով որևէ մեկը ողջ չի մնացել։ Նշվում է, որ հնարավոր է` մահացել են նաև այդ պահին ներքևում գտնվող մարդիկ, քանի որ ինքնաթիռն ընկել է ֆերմայի մոտ։

Ինքնաթիռի կործանման պատճառն առայժմ հայտնի չէ։

Մարդիկ տեսել են, թե զինվորականներին տեղափոխող ինքնաթիռն ինչպես է այրվել երկնքում։

Նշենք, որ Իլ-76 ինքնաթիռը կործանվել է Բլիդա քաղաքի մոտակայքում տեղի ժամանակով առավոտյան 08:00-ի սահմանում:

Գլխավոր թեմաներ