21:10 13 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD488.68
  • GBP629.86
  • EUR549.03
  • RUB7.21
Կա–29

Բալթիկ ծովում կործանվել է Ка-29 ուղղաթիռը. կան զոհեր

© Sputnik / Виталий Тимкив
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Ка-29 ուղղաթիռը կործանվել է Բալթիկ ծովում փորձնական թռիչքի ժամանակ, երկու հոգի մահացել է։

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի — Sputnik. Ка-29 ուղղաթիռը, որում անձնակազմի 2 անդամ է եղել, կործանվել է Բալթիկ ծովում գիշերային փորձնական թռիչքներ իրականացնելիս։ Այս մասին հայտնում է Բալթիկ նավատորմի մամուլի ծառայությունը։

«2018 թվականի ապրիլի 12-ին Մոսկվայի ժամանակով ժամը 23.30–ի սահմաններում Բալթիկ ծովում գիշերային փորձնական թռիչքներ իրականացնելիս վթարվել է Ка-29 ուղղաթիռը։ Այնտեղ գտնվող ուղղաթիռ արտադրող ընկերության փորձարկող–օդաչուներից երկուսը մահացել են», – գրված է հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ–ն, Ка-29 վթարման վայրում Բալթիկ նավատորմի ուժերով որոնողական գործողություններ են իրականացվում։ Նշվում է, որ թռիչքը տեղի է ունեցել սովորական եղանակային պայմաններում։

Ка-29–ը նավային տրանսպորտամարտական ուղղաթիռ է։

Ըստ թեմայի

Կործանված ուղղաթիռը ծխացող ջարդոնի է վերածվել. տեսանյութ
Ճոպանուղու խափանումից տուժածներին տեղափոխող ուղղաթիռը չի կարողացել մեկնել Թբիլիսի
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանական խոցված ՄԻ-24 ուղղաթիռը

Գլխավոր թեմաներ