12:09 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Բրիտանացի մասնագետներ

ՄԱԿ-ի նախկին փորձագետն ասել է, թե Սկրիպալներին ինչ նյութով են թունավորել

© AFP 2018 / Ben STANSALL
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14610

Այդ նյութը երբևէ չի արտադրվել Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում: Այն արտադրվել է ԱՄՆ-ում:

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Քիմիական զենքի հարցերով փորձագետ և Իրաքում ՄԱԿ-ի նախկին տեսուչ Անտոն Ուտկինը ասել է, որ ռուսական հետախուզության նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը, հավանաբար, թունավորել են BZ տեսակի քիմիական նյութով։ Ի դեպ, այն երբևէ ընդգրկված չի եղել Ռուսաստանի զինանոցում, արտադրվել է ԱՄՆ-ում:

Հիվանդանոց Մեծ Բրիտանիայում, արխիվային լուսանկար
© AFP 2018 / Niklas HALLE'N

Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մոսկվան շվեյցարական լաբորատորիայից գաղտնի տեղեկություն է ստացել Սոլսբերիում կատարվածի առնչությամբ: Ստացված տվյալների համաձայն՝ Սերգեյ և Յոլիա Սկրիպալները թունավորվել են BZ քիմիական նյութով, որը գտնվել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների սպառազինման կազմում, իսկ Սկրիպալների ապաքինման կլինիկական պատկերը հաստատում է շվեյցարացի գիտնականների եզրակացությունը:

Ելույթ ունենալով արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նիստում՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ գաղտնիության պայմանով զեկույց է ստացվել շվեյցարական ռադիոլոգիական հետազոտությունների կենտրոնից: Նա նշել է, որ կենտրոնի մասնագետները մարտի 27-ին ավարտել են Սոլսբերիից վերցված փորձանմուշների հետազոտությունը:

Վերոնշյալ քիմիական նյութն ազդում է հենց նյարդային համակարգի վրա: Նրա խոսքով՝ այդ նյութը երբևէ չի արտադրվել Ռուսաստանում և նախկին ԽՍՀՄ երկրներում:

Գլխավոր թեմաներ