21:44 19 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD479.72
  • GBP612.17
  • EUR535.56
  • RUB7.43
Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը Մոսկվայի քաղաքապետարանի փողերը գետնի տակ «կտանի»

© Gisher
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
150810

Ռուսաստանաբնակ հայ գործարարի ընկերություններից մեկը կվերանորոգի մոսկովյան մետրոյի կայարաններից մի քանիսը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. «Տաշիր Գրուպի» ղեկավար, ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի վերահսկողության տակ գտնվող ընկերությունը կվերանորոգի մոսկովյան մետրոյի 53 կայարանների նախասրահները։

Կապալառուն «Տաշիր Գրուպի» կազմում ընդգրկված «Կասկադ Էներգոն» է։ Մոսկվայի մետրոպոլիտենի մամուլի ծառայությունից հայտնում են, որ տվյալ պահին նորոգման աշխատանքներ են ընթանում 30 կայարանում։

«Կասկադ Էներգոն» Մոսկվայի քաղաքապետարանի խոշոր կապալառուներից է։ Ավելի վաղ զբաղվել է մայրաքաղաքի լուսավորությամբ ու Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի օվկիանարիումի համար ջերմացանց անցկացնելով։

Կարապետյանի ընկերությունն ու ևս երկու կապալառու այդ աշխատանքների համար ընդհանուր առմամբ երեք միլիարդ ռուբլի են ստացել։

Կարապետյանը 2017 թվականի մարտին ստեղծված «Հայաստանի ներդրողների ակումբի» հիմնադիրներից է։ Կառույցի ստեղծման նպատակն է հայկական տնտեսության մեջ ֆինանսական նոր միջոցներ ներառելը։

Հիշեցնենք` «Տաշիր Գրուպի» սեփականատերը 2015 թվականի հոկտեմբերին գնել է նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը։

Գլխավոր թեմաներ