00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լրագրողները «հարձակվել» են Վրաստանի նախկին վարչապետ Իվանիշվիլու վրա. տեսանյութ

© Sputnik / Александр Имедашвили / Անցնել մեդիապահոցГрузинский миллиардер Бидзина Иванишвили
Грузинский миллиардер Бидзина Иванишвили - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այդպես էլ թույլ չեն տվել, որ Բիձինա Իվանիշվիլին նորմալ պատասխանի իրենց հետաքրքրող հարցերին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի —Sputnik. Թբիլիսիում լրագրողները «բարձրախոսային մարտ» են մղել։ Յուրաքանչյուրը փորձել է հարց տալ «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության նոր նախագահ, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլուն։

YouTube-ի Kavkasia TV ալիքում հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են լրագրողները շրջապատում նրան և, առանց իրար հերթ տալու, հարցեր ուղղում քաղաքական գործչին։

«Ժողովուրդ, ամոթ է։ Հերթով տվեք ձեր հարցերը։ Ամոթ է, մի րոպե», — լսվում է ինչ-որ մեկի ձայնը։

Իվանիշվիլին սկզբում լուռ սպասում է, որ լրագրողներն ինքնակազմակերպվեն, հետո նյարդերը չեն դիմանում։

«Հանգստացեք», — ժպտալով ասում է Իվանիշվիլին` հիշեցնելով, որ այդ իրավիճակը նման է իր առաջին մամուլի ասուլիսին։

«Սա նման է իմ առաջին մամուլի ասուլիսին, երբ նոր էի քաղաքականություն մտել։ Ինչպես այն ժամանակ, հիմա էլ միմյանց չեք լսում։ Հանգստացեք», — ասում է նա։

Իվանիշվիլին կոչ է անում լսել միմյանց և բորբոքված հարցնում է` ուզու՞մ են, որ ինքն այդ աղմուկի մեջ պատասխանի հարցերին։

Ի վերջո, նրան հաջողվում է կարճ պատասխանել մեկ-երկու հարցի։ Երրորդ րոպեին Իվանիշվիլին ասում է, որ այդպես հնարավոր չէ աշխատել և հեռանում է։ Բայց լրագրողները վազում են նրա հետևից և շարունակում են հարցեր տալ նրան։

«Տղաներ, ի՞նչ է կատարվում։ Ի՞նչ է պատահել։ Ես քաղաքականություն եմ վերադարձել և ավելի հաճախ եմ ձեզ հետ հանդիպելու», — ասում է Իվանիշվիլին։

Բիձինա Իվանիշվիլին 2011 թվականին հիմնեց «Վրացական երազանք` ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։ 2012 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո կուսակցությունն այլ ընդդիմադիր ուժերի հետ կոալիցիա կազմեց ու իշխանության եկավ։ Այդպես ավարտվեց Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցության կառավարման 9 տարին։

2013 թվականին, երբ «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթեց նախագահական ընտրություններում, Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից։ Այն ժամանակ նա հայտարարել էր, որ իր հիմնական խնդիրը կատարել է։

Երեկ Իվանիշվիլին իր իսկ հիմնած «Վրացական երազանք» կուսակցության նախագահ ընտրվեց։

Լրահոս
0