17:50 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Մեծ յոթնյակ

Արգելք արգելքի հետևից. ԵՄ–ն պատրաստ է ակտիվացնել ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանվելու օրենքը

© AFP 2018 / PHILIPPE WOJAZER
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
79 0 0

Եվրոպական բիզնեսին կարող են փոխհատուցել հակաիրանական պատժամիջոցներից կրած վնասները։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ԵՄ–ն կարող է կրկին ակտիվացնել 1996 թվականի «արգելող որոշումը»` եվրոպական ընկերություններին արգելելով կիրառել Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները։ Այս մասին հայտնել է Եվրամիության ներգաղթի և ներքին գործերի հարցերով հանձնակատար Դիմիտրիաս Ավրամոպուլոսը Բրյուսելի գերատեսչությունում տեղի ունեցած խորհրդատվությունից հետո, փոխանցում է DW–ն։

«Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը փրկելու համար, Եվրահանձնաժողովը կարող է վերաակտիվացնել ավելի քան 20 տարի առաջ ընդունած, սակայն պահանջարկ չվայելող ԱՄՆ պատժամիջոցներից պաշտպանելու մասին դրույթը։ Եթե նման անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք», – ասաց Ավրամոպուլոսը։

Նաև եվրոպական բիզնեսին կարող են փոխհատուցել վերականգնած հակաիրանական պատժամիջոցներից կրած վնասները։ Այդ նորմի վերականգնման հնարավորության և Իրանի գործարքից ԱՄՆ–ի դուրս գալու հետ առնչվող մյուս հարցերի մասին է խոսվելու Սոֆիայում մայիսի 16-ի երեկոյան կայանալիք ԵՄ–ի գագաթնաժողովի ժամանակ։

Օրենսդրական այդ նորմը ընդունել էին 1996 թվականին` Կուբայի, Իրանի և Լիբիայի նկատմամբ կիրառված ամերիկյան պատժամիջոցների շուրջ ստեղծված կոնֆլիկտի ընթացքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի սկզբին հայտարարել էր, որ ԱՄՆ–ն դուրս է գալիս Իրանի հետ միջուկային ծրագրի համաձայնագրից, որը 2015 թվականին ձեռք էր բերել միջազգային միջնորդների «վեցնյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Գերմանիա)։

Բացի այդ, Թրամփը հայտարարել էր գործարքի արդյունքում դադարեցված բոլոր պատժամիջոցները վերականգնելու մասին։

Համաձայնագրի մյուս մասնակիցները քննադատել են Թրամփի որոշումը և հայտարարել, որ մտադիր են պահպանել պայմանավորվածությունները։

Գլխավոր թեմաներ