10:22 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Հայկական գերեզմանատուն

Ֆուտբոլի աշխարհի առաջնության հյուրերին հայկական գերեզմանատուն կտանեն

© Sputnik / Станислав Смагин
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
160 0 0

Ռոստովում համարում են, որ գերեզմանատունը շատ է հետաքրքրում հյուրերին։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Ռուսաստանում անցկացվող 2018 թվականի աշխարհի առաջնության ժամանակ արտասահմանյան հյուրերին տեղի հայկական գերեզմանատուն են տանելու, կազմակերպիչներն այդ այցը էքսկուրսիա են անվանում։ Ռոստովի մարզի կառավարության մտահղացման մասին պատմում է РостовГазета-ն։

Պարբերականը մեջբերում է տեղի թանգարաններից մեկի տնօրեն Գալինա Կուլիկովայի ասածը։

«Օտարերկրյա հյուրերի մեծ հոսք ենք ակնկալում, մյուս շրջանների բնակիչների և նրանց համար էքսկուրսիա է անցկացվելու Պուշկինի փողոցով, շրջելու ենք կինեմատոգրաֆի պատմության հետ կապված վայրերով և նույնիսկ հատուկ էքսկուրսիա ենք գնալու հայկական գերեզմանատուն, որը հյուրերի շրջանում հատուկ հետաքրքրություն է վայելում», — պատմել է Կուլիկովան։

Նշենք, որ հայկական գերեզամանատունը Դոնի Ռոստովի ամենահին գերեզմանատներից է, ունի 14 հեկտար տարածություն, կենտրոնական ծառուղիները տանում են դեպի Սուրբ Կարապետ եկեղեցի: Այն կառուցվել է 1875 թվականին և մինչ օրս Դոնի Ռոստովում պահպանված հայկական միակ հինավուրց տաճարն է:

Գլխավոր թեմաներ