00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Քեոսայանը` երևանյան իր մանկության, հայերի ու Ցեղասպանության ֆիլմ նկարելու մասին

© Sputnik / Максим БлиновТигран Кеосаян
Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռեժիսոր Տիգրան Քեոսայանն պատմել է, թե ինչու չի կարողացել ֆիլմ նկարել Հայոց ցեղասպանության մասին, ինչու պետք է ազատվել զոհի կերպարից և ինչը կօգնի պահել նախնիների հողը։

Հայտնի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի գրասենյակը գտնվում է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի տարածքում։

«Մենք այստեղ ենք 1992թ–ից։ Այնքան ենք վարժվել, որ չենք էլ ուզում նոր բան փնտրել», – մուտքի մոտ այս խոսքերով Քեոսայանը դիմավորեց Sputnik Արմենիայի թղթակցին և հրավիրեց աշխատասենյակ։

Ալեքսեյ Ստեֆանով, Sputnik.

Հայաստանին օգնելու մասին

–  Տիգրան Էդմոնդովիչ, ի՞նչ է ձեզ համար Հայաստանը։

Sputnik Արմենիայի հյուրն է հայտնի ռեժիսոր, դերասան և հեռուստահաղորդավար Տիգրան Քյոսայանը - Sputnik Արմենիա
Տիգրան Քեոսայան. «Մատենադարանից Կոզիրյոկ հասնում էի երկու ժամում»

– Մանկուց ես յուրաքանչյուր ամառ անցկացրել եմ Հայաստանում։ Հիմա դա բարդ է հասկանալ, բայց այն ժամանակ այնպիսի զգացողություն չունեի, որ հեռու տեղ եմ գնում` ուրիշ երկիր։ Ես ծնվել եմ Խորհրդային Միությունում և մինչև հիմա չեմ վարժվել, որ Ռուսաստանը, Հայաստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և մյուս երկրները բաժանվում են սահմաններով։ Այդ ամենը մի մեծ երկիր է եղել, որտեղ ուղղակի ապրել են տարբեր ժողովուրդներ։ Երջանիկ ժամանակներ էին, չկային անկախություն «խաղալու» փորձեր, որոնք հետագայում վերածվեցին լիակատար կախվածության։

–Հիմա մենք ունենք այն, ինչ ունենք. Ռուսաստանը և Հայաստանը երկու տարբեր պետություններ են, բարեկամական հարաբերություններ ունեն, Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը։ Ի՞նչ եք կարծում, այն համախմբվա՞ծ է։

–  Փոքր ժողովրդի ցանկացած սփյուռք համախմբված համայնք է։ Իհարկե, այն նաև հնարավորնս օգնում է Հայաստանին։ Ես լավ եմ ճանաչում Ռուսաստանի հայկական սփյուռքի շատ ներկայացուցիչների, շատերն իմ ընկերներն են։ Նրանք Հայաստանում աշխատատեղեր են ստեղծում, վերականգնում գործարանները, մանկապարտեզներ կառուցում։

–  Հավանաբար, ձե՞զ էլ են ներառում այդ աշխատանքի մեջ։

– Ինձ էլ են հրավիրում, բայց հազվադեպ։ Ես այդքան ինտեգրված չեմ տեղի համայնքի գործերում, ես կոլեկտիվ մարդ չեմ, չեմ սիրում բազմություն։ Ամբոխը քեզ ստիպում է ենթարկվել, ինչ-որ տեղ է տանում, իսկ ես պիոներական ճամբար նույնիսկ ընդամենը մեկ անգամ եմ գնացել, այն էլ մի շաբաթից ուզում էի փախչել։ Իսկ ինչ վերաբերում է աջակցությանը, ապա հասցեական օգնության կողմնակից եմ։ Պետք է հստակ իմանամ, թե ում եմ օգնում։

Режиссер Тигран Кеосаян - Sputnik Արմենիա
«Պետք է հասկանալ ժողովրդին, որին ղեկավարում ես». Քեոսայանը՝ Հայաստանի հեղափոխության մասին

Հնարավոր է` ինձ «փչացրել» են 90–ականները, միգուցե հասկանում եմ, որ եթե դրամական հոսք կա, ապա ինչ-որ մեկն ուղղորդում է, նշանակում է` կա կոռուպցիայի վտանգ։ Փողերը միանգամից չեն հասնում կոնկրետ մարդուն, ինչ–որ մեկն այն կողմում պետք է ընդունի դրանք։ Եվ ոչ մի վստահություն չկա։ Ավելի լավ է խնդրեմ եղբորս գնալ Երևան ու փողը ձեռքից ձեռք փոխանցել։

– Ձեզ էլ են դիմո՞ւմ ֆինանսական օգնության համար։

– Ոչ այդքան հաճախ, չէ որ ես բիզնեսի մարդ չեմ, փոխարենը դիմում են ստեղծագործական բնույթի տարբեր առաջարկներով։

Ցեղասպանության մասին

—Վերջերս հարցազրույց ունեցանք Կարեն Շահնազավորի հետ։ Նա ասաց, որ կցանկանար ֆիլմ նկարել Հայոց ցեղասպանության մասին։ Ռեժիսորը կարծում է, որ մինչև հիմա ոչ մեկին չի հաջողվել հզոր ֆիլմ նկարել հայ ժողովրդի այդ ողբերգական էջի մասին։ Դուք նման գաղափար չե՞ք ունեցել։

–  Իհարկե, ունեցել է։ Եվ ոչ մեկ անգամ։ Ես նույնիսկ կոնկրետ պատմություն ունեի, և մասշտաբը պետք է շատ մեծ լիներ։ Որովհետև Հայոց ցեղասպանության թեման չի կարող ուղղակի լինել մեր ընտանեկան պատմությունը, ասես մենք մեզ համար ֆիլմ ենք նկարել, արտասվել և ցրվել։

Ես որպես արտադրող հասկանում եմ, թե ինչ է մեծ նախագիծը։ Մենք սկսել ենք աշխատել դրա վրա Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցից առաջ` դեռ 2010թ–ին։ Ստացել էինք հայտնի արևմտյան դերասանների համաձայնությունը, ինչ-որ մեկը պատրաստ էր աշխատել հոնորարի մեկ երրորդով, ինչ–որ մեկը գումարի կեսով։ Բայց հետո գաղափարից հրաժարվեց հայ ներդրողը։

Երբ հրեաներին հաջողվում է նկարել «Շինդլերի ցուցակը» և Հոլոքոսթի թեմայով այլ ֆիլմեր, ես կարող եմ ուղղակի նախանձել այդ ազգին, որը կարող է գումար ներդնել և մեծ կինո նկարել։

–  Իսկ ի՞նչ պատմություն պետք է ընկած լինի ձեր ֆիլմի հիմքում։

–  Չեմ ուզում նույնիսկ խոսել այդ մասին։ Դա նման է հին վերքը փորփրելուն, երկար ժամանակ ես այդ ֆիլմին վերաբերվել եմ որպես իմ նախնիների հանդեպ պարտքի, որոնց թուրքերը կոտորել են Կարսում։

Երեխաների մասին

–  Մենք գիտենք, որ դուք երեխաների մեջ սեր եք ներարկում մայրենի լեզվի և մշակույթի նկատմամբ։ Ձեր երեխաները խոսու՞մ են հայերեն։

Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
«Ես էլ եմ կրում այդ պիտակը». Սիմոնյանը պատմել է իր հալածված ընտանիքի մասին

–  Այո, ինձանից լավ, ես նույնիսկ անհարմար եմ զգում։ Ես գիտեմ բակային, փողոցային հայերենը։ Ի դեպ, շատ լավ եմ հասկանում, թե ինչ են ասում Հայաստանի խորհրդարանի պատգամավորները, որովհետև նրանք փողոցից են եկել (ծիծաղում է)։ Իսկ ֆիլհարմոնիայի տնօրենի կամ Մատենադարանի տնօրենի ելույթը, վախենամ, ամբողջությամբ չհասկանամ։ Բայց երեխաներս կհասկանան, նրանց դասավանդում է հորեղբայրս, նա մանկավարժ է, շատ լավ գիտի հայերեն։

–  Եթե ձեր երեխաներն ապագայում որոշեն ապրել Հայաստանում, ինչպե՞ս կվերաբերվեք դրան։

–  Դա կլինի նրանց որոշումը։ Նշանակում է, որ այդ պահին նրանք արդեն դարձել են ինքնուրույն, կայացած մարդիկ։ Իմ խնդիրն է դաստիարակել նորմալ մարդ` ճիշտ ընկալմամբ, թե ինչ է լավն ու վատը, նվազագույն բարդույթներով և առավելագույն հնարավորություններով։ Ուստի ծնողների պարտականություն է հնարավորություններ տալ, իսկ հետագայում թող երեխաներն իրենք կառուցեն իրենց կյանքը։

Նոր ազգային գաղափարի մասին

–  Իսկ ո՞ր ոլորտում եք տեսնում Հայաստանի գլխավոր պոտենցիալը։

–  Իհարկե, զբոսաշրջության։ Բայց ահա ինչն է տարօրինակ. Վրաստանին զբոսաշրջությունը մեծ եկամուտ է բերում, անցած տարի երկիր է այցելել ավելի քան 7 միլիոն մարդ։ Եվ դա 2008թ–ի պատերազմի ֆոնին, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի հետ կապված իրադարձությունների և այլն։ Իսկ անցած տարվա ընթացքում Հայաստան է այցելել մոտ 1 միլիոն զբոսաշրջիկ, այն դեպքում, որ Ռուսաստանը բարեկամական երկիր է, տարբեր միջազգային կառույցներում գործընկեր, Հայաստանում կա ռուսական ռազմակայան։ Բայց այնպես չէ, որ Վրաստանում ավելի համեղ են կերակրում և տեսարաններն ավելի գեղեցիկ են։

Главный редактор телеканала RT и Sputnik Маргарита Симоньян - Sputnik Արմենիա
Խորոված և երգեր. ինչպես Մարգարիտա Սիմոնյանը կնշի Հաղթանակի օրը

Այն, ինչ կասեմ, կարող է հակակրանք առաջացնել։ Իմ կարծիքով` մենք հարյուր տարի ապրում ենք Ցեղասպանությունը սրտում։ Մենք ընկղմված ենք դժբախտության, թախիծի և ողբերգության մեջ։ Մեր մեջ զգացողություն կա, որ եթե մեզ չցավացնեն, ապա դա արդեն մեր պատմությունը չէ։ Բայց զբոսաշրջիկները գալիս են զվարճանալու, նրանք ուզում են ուրախանալ, իսկ մենք հակված ենք ցավի և տխրության։

Ինձ թվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է սահուն կերպով առաջադրի նոր գաղափարներ։ Չէ որ մենք փրկվել ենք, մնացել որպես ժողովուրդ, թեև մեզ փորձել են բնաջնջել։ Մենք ունենք մեր հավատը, մեր լեզուն։ Նշանակում է` մենք ուժեղ ենք։ Ինչու՞ երկիրը գրավիչ չդարձնել քրիստոնեական մշակույթի, պատմության տեսանկյունից։ Որպեսզի մարդիկ Հայաստան գան ոչ միայն նրա համար, որ իմանան` ինչպես են մորթել ու սպանել հայերին, այլ առաջին հերթին հասկանալու համար, թե ինչպես ենք մենք փրկվել։

–   Առավել ևս, որ հայերը ոչ միայն փրկվել են, այլ նաև ցրվել աշխարհով մեկ։

–  Այո, հայերը հիանալի ինտեգրվում են, շատ օգտակար բաներ են անում ամբողջ աշխարհում։ Քչերը գիտեն, որ Հայաստանում կարող են հիանալի ու հիշարժան  հանգիստ անցկացնել։

Լրահոս
0