00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:35
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ովքե՞ր են ամերիկահայ երգչուհու ծնողներն ու ամուսինները. 11 հետաքրքիր փաստ Շերի մասին

© starsingersПевица и актриса Шер
Певица и актриса Шер - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լեգենդար ամերիկահայ փոփ երգչուհի Շերիլին Սարգիսյանի ծնողների և ամուսինների մասին պատմել է բրիտանական պարբերականը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Բրիտանական Smoothradio առցանց պորտալն ամերիկահայ երգչուհի Շերիլին Սարգիսյանի մասին 11 փաստ է հրապարակել, որոնց մասին, պարբերականի խմբագիրների կարծիքով, պետք է իմանա փոփ կատարողի յուրաքանչյուր երկրպագու։

«Շերն աշխարհի ամենահայտնի երգչուհիներից ու դերասանուհիներից մեկն է։ Նրա կարիերան վեց տասնամյակ է ընդգրկում», – նշված է հոդվածում։

Певица Шер на австралийском Марди гра - Sputnik Արմենիա
Շերն ու ավստրալիական նահանգի վարչապետը հայերեն են շփվել Սիդնեյում

11 փաստ

1. Քանի՞ տարեկան է Շերը։

Նա ծնվել է 1946 թվականի մայիսի 20-ին։ 2018թ.–ին երգչուհին նշել է իր 72-ամյակը։

2. Որո՞նք են ամենահայտնի հիթերը։

Իր կարիերայի ընթացքում Շերը հարյուրավոր երգեր է ձայնագրել։ Ամենահայտնիներն են` «Believe», «The Shoop Shoop Song (It's In His Kiss)», «I Got You Babe», «Just Like Jesse James», «If I Could Turn Back Time», և «Gypsies, Tramps and Thieves» երգերը։

3. Շերի իսկական անունը։

Շերիլին Սարգսյան։ Բեմական կեղծանուն նա սկսել է կիրառել 1960-ականների կեսերից։

4. Ո՞վ էր Շերի ամուսինը` Սոննի Բոնոն։

Շերը Սոննի Բոնոյի հետ հանդիպել էր 1962 թվականի նոյեմբերին, երբ Բոնոն աշխատում էր պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի հետ։ Շերն ու Սոննին մտերիմ ընկերներ դարձան, իսկ ավելի ուշ` նաև սիրեցյալներ։

1960-ականների վերջին 1970-ականների սկզբին նրանք միասին հայտնի դուետ կազմեցին։

5. Ո՞վ էր Շերի երկրորդ ամուսինը։

Армен Саркисян - Sputnik Արմենիա
Հայաստանի 4-րդ նախագահն աղմկոտ շոուների մեծ սիրահար է. նա էր Շերին Հայաստան բերել

1975 թվականի հունիսի 30-ին` Սոննիի հետ ամուսնալուծվելուց 4 օր անց, Շերն ամուսնացավ ռոքի լեգենդ, The Allman Brothers Band–ի համահիմնադիր Գրեգ Օլմանի հետ։

Սակայն 9 օր անց Շերը դիմեց ամուսնալուծության` հերոինի և ալկոհոլի հետ կապված Օլմանի խնդիրների պատճառով, սակայն մեկ ամսվա ընթացքում նրանք կրկին միացան։ Այնուամենայնիվ, զույգն ամուսնալուծվեց 1979 թվականին։

6. Արդյո՞ք ամուսնացած է Շերն այսօր։

2018 թվականից Շերն ազատ է։ Մյուս հայտնիները, որոնց հետ նա սիրավեպ է ունեցել, դերասան Թոմ Կրուզն է, բայքեր և հեռուստահաղորդավար Թիմ Մեդվետցը, երգիծական գրքի հեղինակ Ռոն Զիմերմանը։

7. Ովքե՞ր էին Շերի ծնողները։

Հայրը` Ջոն Սարգսյանը, էթնիկ հայ է։ Նա բեռնատարի վարորդ էր, թմրանյութերի և մոլախաղերի նկատմամբ սեր ուներ։ Մայրը` Ջորջիա Հոլթը, մոդել էր և դերասանուհի։

8. Որքա՞ն է գնահատվում Շերի կարողությունը։

Որոշ գնահատականների համաձայն` երգչուհու կարողությունը մոտ 320 մլն դոլար է կազմում։

9. Քանի՞ երեխա ունի Շերը։

Երգչուհին երկու երեխա ունի` Չեզ Բոնոն` Սոննիից և Էլայջա Բլուն` Գրեգ Օլմանից։

10. Շերի ձայնի դիապազոնը։

Կոնտրալտո։

11. Ի՞նչ դերեր է մարմնավորել կինոյում։

Շերը բավականին հաջողակ կարիերա է արել կինոմատոգրաֆում։ Նա խաղացել է «Դիմակը», «Բուրլեսկ» ֆիլմերում։ Իսկ 2018 թվականին Mamma Mia! Here We Go Again երաժշտական կատակերգության մեջ հայտնվել է Մերիլ Սթրիփի մոր դերում։

Լրահոս
0