21:15 21 ապրիլի 2019
Ուղիղ եթեր
  • USD482.31
  • GBP627.00
  • EUR542.36
  • RUB7.54
Պեղումներ

Չինաստանում հնագետները 120 մլն տարի առաջ ապրող դինոզավրերի հետքեր են հայտնաբերել

© Sputnik / Александр Кряжев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
12510

Չինաստանում 120 մլն տարի առաջ ապրած դինոզավրերի հետքեր են գտել։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Միջազգային հնագիտական արշավախմբի աշխատակիցները Չինաստանի արևելքում ավելի քան 120 մլն տարի առաջ ապրող տարբեր տեսակների դինոզավրերի հետքերով քարացուկներ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սինհուա գործակալությանը։

Չինաստանից, Ավստրալիայից և ԱՄՆ–ից հնագետներից բաղկացած միջազգային թիմը Շանդուն գավառի տարածքում ավելի քան 300 հետք է գտել, որոնք ենթադրաբար թողել են մոտ 120 մլն տարի առաջ`  կավճային դարաշրջանում ապրող դինոզավրերը։

Գտածոյի մասին ուսումնասիրության հեղինակի խոսքով` դատելով հայտնաբերված հետքերից, դրանք դինոզավրերի 7 տարբեր տեսակների են պատկանում։

«Դինոզավրերի հետքերի հայտնաբերումը շոկ էր, քանի որ այդ շրջանում ավելի վաղ դինոզավրերի մնացորդներ չեն հայտնաբերվել», – նշում է Շանդուն գավառի Լինյի քաղաքի համալսարանին կից գործող երկրաբանության և հնէաբանություն ինստիտուտի ղեկավար Վան Սյաոլին։

Ըստ թեմայի

Զարմանալի գտածո` Հիսուս Քրիստոսի գերեզմանում
Արտասովոր գտածո. ռուսական նավը կես դար մնացել է Վանա լճի հատակում
National Geographic. Երևանի ռեստորանները գտածո են «ուտողների» համար

Գլխավոր թեմաներ