ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Բոլոր դեռահասներին և մարզիչներին դուրս բերեցին Թաիլանդի` ջրով լցված քարանձավից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Spring News հեռուստաընկերությանը։
Փրկարարները երեխաներին կոդավորված անուններ են տվել` «Լեսնոյ Վեպր 1», «Լեսնոյ Վեպր 2» և այլն` անվան մեջ օգտագործելով այն դպրոցի անունը, որտեղ սովորում են դեռահասները։
How true heroes take their rest!!Without beds, insufficient sleep and short breaks but they never fail to perform their duty when help calls, I salute you guys#ThaiCaveResue pic.twitter.com/xE1Yo0eDgA
— mf07tweets (@mf07tweets) 10 июля 2018 г.
Տուժածների իսկական անուններն առայժմ չեն հրապարակվում։ Գործողությունների մանրամասները ևս գաղտնի են պահվում։
Տուժածներին ուղղաթիռներով տեղափոխել են Չիանգրայ քաղաքի հիվանդանոց։ Նրանք տևական ժամանակ կարանտինում կլինեն, բժիշկները կպարզեն` նրանց մոտ որևէ վարակ կա, թե ոչ։ Քանի որ նրանք բավականին հյուծված են, առաջիկա օրերին հարազատներին կկարողանան տեսնել միայն ապակու միջով։
Թաիլանդի վարչապետը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ փրկված տղաներից մի քանիսին քարանձավից դուրս բերելուց առաջ հանգստացնող հաբեր են տվել, որպեսզի նրանք շատ չնյարդայնանան և խուճապի չմատնվեն։
#ThaiCaveRescue: 8th boy emerges from cave after rescue operations resume https://t.co/w3XzQq1SAD pic.twitter.com/ctfQYrlMjg
— The Straits Times (@STcom) 9 июля 2018 г.
Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին, փրկել էին առաջին չորս երեխային։ Նրանք փրկելու գործողությունների բարդացման պատճառներից մեկն այն էր, որ լեռնային տեղանքում մեծացած երեխաները լողալ չգիտեն։ Հաջորդ օրը դուրս էին բերել ևս 4 դպրոցականի։ Թեև երեխաները հյուծված են, այդուհանդերձ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։