14:01 19 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.37
  • GBP635.69
  • EUR565.50
  • RUB7.15
Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ

Փաշինյանը դժգոհ է Եվրամիության անհասկանալի կեցվածքից

© Photo: official site of the Prime minister of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
293252

Երևանի համար դեռ անհասկանալի է Եվրամիության մոտեցումը. խոսում են շատ բարձր, բայց գործելիս դանդաղում են։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի — Sputnik. Հեղափոխությունից հետո Հայաստանը Եվրամիությունից լսել է բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Բրյուսելի օդանավակայանում պատասխանելով լրագրողների հարցերին։

Հարցին, թե արդյոք Արևմուտքում հետևում են Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն  պայքարին, վարչապետը պատասխանել է, որ ընդհանուր առմամբ` հետևում են։

«Ես բազմաթիվ շնորհավորանքներ եմ ստացել: Բայց ուզում եմ ընդգծել հետևյալը. ես իմ բոլոր հանդիպումներին ընդգծում եմ, որ ժողովրդավարությունը մեզ համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ արժեքային համակարգ: Եվ հույս ունեմ, որ Եվրամիությունում էլ հենց այդպես են ընկալում իրավիճակը: Քանի որ ժողովրդավարությունը մեզ համար համոզմունք է և արժեքային համակարգ, ես որևէ կասկած չունեմ, որ մենք ժողովրդավարական բարեփոխումները մինչև վերջ կտանենք, և հաջողություն կարձանագրվի. վերադարձ նախկին ռեժիմին չի լինի, ես դա բացառում եմ միանշանակ»,– շեշտել է Փաշինյանը:

Նա նաև ընդգծել է, որ միջազգային գործընկերների աջակցությամբ ավելի արագ կարելի է իրականացնել այդ բարեփոխումները, բայց մենք հայցորդի կարգավիճակում չենք։

«Հեղափոխությունից հետո մենք Եվրամիությունից լսել ենք բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց ըստ էության՝ քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: Այսինքն՝ Եվրամիության քաղաքականությունը նույնն է` ինչ չորս ամիս առաջ, երեք ամիս առաջ էր: Եվ ես հարցն այսպես եմ ձևակերպում. մենք սա արձանագրում ենք և կարծում ենք, որ կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխել»,– ընդգծել է Փաշինյանը։

Վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ մենք որևէ տեղ չենք գնում հայցորդի կարգավիճակով:

թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ