12:35 13 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.00
  • GBP632.83
  • EUR570.60
  • RUB6.64
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
43 0 0

Ավելի վաղ հայտնում էին 100 մահացածների մասին, սակայն ցավոք, նրանց թիվը շարունակում է աճել։

ԵՐԵՎԱՆ, 25 հուլիսի — Sputnik. Սիրիայի հարավում Էս Սուվեյդի շրջանի ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է  180–ը։

Այս մասին հայտնում է Al Hadath հեռուստաընկերությունը` հղում անելով Լոնդոնում կայանվող «Մարդու իրավունքների պաշտպանությանը հետևող սիրիական կենտրոն» հասարակական կազմակերպությանը։

Ավելի վաղ հայտնում էին 100 զոհվածի ու 176 տուժածի մասին։

Սուվեյդ քաղաքի Սուլ Էլ Խորդա բանջարեղենի շուկայում պայթյուն էր որոտացել։ Հետո տեղեկություն հայտնվեց Էլ Մուսալլեխ շրջանում պայթյունի մասին։

Ահաբեկչություններն ուղեկցվում են բնակելի վայրերի վրա ահաբեկիչների խմբերի հարձակումներով։

Պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։

Ահաբեկչական խմբավորման ջոկատները հարձակվել են նաև մի քանի գյուղի վրա նույն շրջանի արևելքում, սակայն բանակն ու տեղացիները հետ են մղել նրանց։

թեգերը:
Սիրիա

Գլխավոր թեմաներ