07:52 17 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.14
  • GBP613.64
  • EUR549.38
  • RUB7.23
Քիմ Քարդաշյան

Քարդաշյանի «կլոնը». Քիմի նախկին ընկերոջ հայ կինը կրկնօրինակում է նրան

© AFP 2018 / ANGELA WEISS
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (90)
318 0 0

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը օրինակ է ծառայում նույնիսկ նախկին ընկերների կանանց համար։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն օրինակ է ծառայում նույնիսկ իր նախկին տղամարդկանց ընտրյալների համար։Այսպիսի եզրակացության է կարելի գալ, եթե հետևել ամերիկյան ֆուտբոլիստ Ռեջի Բուշի կնոջ Instagram–ի էջին։

 

Քիմն ու Ռեջին հանդիպում էին 2007թ.–ից 2010 թվականների ընթացքում։ Քարդաշյանից բաժանվելուց 5 տարի հետո Ռեջի Բուշն ամուսնացել է Հայաստանից գնացած պարուսույցի` Լիլիթ Ավագյան Բուշի (Lilit Avagyan Bush) հետ։ Լիլիթ Ավագյանի ու Ռեջի Բուշի հարսանեկան արարողությունը կայացել է Քիմ Քարդաշյանի ու Քայնե Ուեսթի ամուսնությունից երկու ամիս անց։

Համացանցի օգտատերերի կարծիքով` 30–ամյա Լիլիթ Ավագյան Բուշը 37–ամյա Քիմ Քարդաշյանի «կլոնն» է։

Թեև Լիլիթ Ավագյանը հիմա կարճ սանրվածքով է, միևնույնն է նրան Քարդաշյանի պատճենն են համարում, քանի որ օգտատերերի կարծիքով` Քարդաշյանի նման է ոչ միան հագուստի ոճը, այլև նախկին պարուհու կազմվածքն ու դիմագծերը։

Հիմա Լիլիթ Ավագյան Բուշը, որը երկու երեխա ունի ու առողջ ապրելակերպ է վարում, շատ ակտիվ է սոցիալական ցանցերում։

Թեև որպես բլոգեր Լիլիթը զիջում է Քիմին. նա Instagram–ում ընդամենը 173 հազար բաժանորդ ունի։

թեմա:
Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյան (90)

Ըստ թեմայի

Թագուհին վարտիքով ու գդալով. Քիմ Քարդաշյանը ուրախացրել է նոր լուսանկարով
Քիմ Քարդաշյանի ամուսինը հիվանդ է. աստղը ստիպված է եղել Ուեսթին շտապ հիվանդանոց տանել
Քիմ Քարդաշյանն ամաչելով է մերկանում․ հեռուստաաստղը կրքոտ լուսանկար է հրապարակել
Քիմ Քարդաշյանը մերկացել է ապրանքանիշը գովազդելու համար
Քիմ Քարդաշյանի նախկին դայակի խոստովանությունը. «Նա կատարելություն էր պահանջում»
թեգերը:
Քիմ Քարդաշյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ