15:16 17 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Սորա Աոյ

Պիոներական փողկապով ճապոնացի պոռնոաստղը Չինաստանում իրարանցում է առաջացրել

CC BY 2.0 / Dick Thomas Johnson / Aoi Sora "Lazy Hazy Crazy" at Opening Ceremony of the 28th Tokyo International Film Festival
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Ճապոնացի պոռնոաստղը պղծել է պիոներական խորհրդանիշը։ Չինացիները վրդովում են, իսկ տղամարդկանց պոտենցիայի համար դեղորայք վաճառող ընկերությունը ներողություն է խնդրում։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Ճապոնիայում հայտնի պոռնոդերասանուհի Սորա Աոյը Չինաստանում մեծ իրարանցում է առաջացել։ Այս մասին հայտնում է չինական South China Morning Post պարբերականը։

Աղջիկը Յուննան շրջանում բարեգործական միջոցառմանը կարմիր պիոներական փողկապով է գնացել։ Միջոցառման նպատակը աղքատ ուսանողների համար դրամահավաքն էր։ Միջոցառման կազմակերպիչը Baizhentan շանհայական ընկերություն էր, որը տղամարդկանց պոտենցիայի համար դողորայքի վաճառքով է զբաղվում։

Համացանցի օգտատերերը և պետական կառույցները վրդովել են, որ «Կապույտ երկինքը» (այսպես է թարգմանվում աղջկա բեմական կեղծանունը) այսպիսի տեսքով է գնացել միջոցառմանը։ Մասնավորապես, «Չինաստանի երիտասարդ պիոներները» կազմակերպությունը դժգոհություն է հայտնել, որ նախկին պոռնոաստղը պիոներական շարժման խորհրդանիշ փողկապով է հայտնվել հանրության առաջ։ Հայտարարության մեջ նշվում է, որ Չինաստանի «Նահատակված հերոսների մասին» օրենքն արգելում է այլասեռել, պղծել կամ ծաղրի առարկա դարձնում հերոսների ժառանգությունը կամ հիշողությունը։

Пионеры в Китае
Չինաստանի պիոներները

Baizhentan–ը ներողություն է խնդրել կարմիր փողկապի անհարիր օգտագործման ու չինացի ժողովրդի զգացմունքները վիրավորելու համար։

Սորա Աոյը Ճապոնիայի ամենահայտի պոռնոդերասանուհիներից է, որը սովորական ֆիլմերում էլ է նկարահանվել։

Գլխավոր թեմաներ