00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հուշարձանները ոչնչացնում են, ակտիվիստներին` բանտարկում. Ադրբեջանն ազատվում է թալիշներից

© Sputnik / Margarita Nekrasovaг. Баку
г. Баку - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Իբրահիմ Զահիրադդինը Sputnik Արմենիային պատմել է, թե ինչ քայլերի են դիմում Ադրբեջանում թալիշներին վերացնելու համար։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի — Sputnik. Ադրբեջանի տարածքում ապրող թալիշ ժողովուրդը վճռական է իր ինքնավարության իրավունքի համար պայքարելու հարցում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահ Զահիրադդին Իբրահիմը` անդրադառնալով Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետության վտարանդի կառավարություն կազմավորելու մասին վերջերս արված հայտարարությանը։

Шаин Мирзоев - Sputnik Արմենիա
Ադրբեջանից տեղափոխված Միրզոևն ու իր ընտանիքն այստեղ իրենց լավ են զգում

«Դրանով մենք աշխարհին հայտարարում ենք, որ Ալիևի իշխանությունը ոչ միայն չի հանդիսանում թալիշ ժողովրդի իշխանությունը, այլև դրա թշնամին է, որովհետև Ալիևն ու Ադրբեջանի իշխանությունը 25 տարի շարունակ թալիշ ժողովրդի ոչնչացման քաղաքականություն են վարում»,- ասաց Իբրահիմը։

Նրա խոսքով` թալիշական ինքնավար հանրապետության հռչակումից 25 տարի անց էլ ինքնահռչակ այդ երկրի իշխանությունները ստիպված են մնալ պարտադրված էմիգրացիայի մեջ, քանի որ Ադրբեջան վերադառնալն անհնար է։ Ինքնավար հանրապետություն հռչակելու առաջին իսկ փորձից հետո, նրա խոսքով, թալիշ ակտիվիստներին համատարած բանտարկեցին։ Շատերը ստիպված եղան փախչել Ադրբեջանից ու մինչ օրս մնում են օտարության մեջ։

«Ալիևն Ադրբեջանում միապետություն է հաստատել, երկրում չկա ազատ մամուլ, թալիշ ժողովուրդը զրկված է ազգատյաց պետական քաղաքականության դեմ իր տեսակետը հայտնելու իրավունքից։ Ադրբեջանում արգելված է անգամ թալիշ եզրույթը։ Մեր պատմությունը վերագրվում է թյուրքերին, մեր պատմական հուշարձանները ոչնչացվում են, պատմական դեմքերի գերեզմանաքարերը գողացվել, ավերվել են։ Ամեն ինչ արվում է թալիշ ժողովրդին աշխարհի երեսից ջնջելու համար,- պատմեց մեր թալիշ զրուցակիցը, — մեր ակտիվիստները բազմիցս դիմել են կառավարությանը` ազգային հեռուստաալիք ունենալու թույլտվություն ստանալու, թալիշերեն դասավանդում թույլ տալու խնդրանքով։ Այս բոլոր դիմումներն անտեսվել են։ Մեր ակտիվիստներն էլ անընդհատ ճնշման ու սպառնալիքների տակ են։ Շատերը վտարվել են Ադրբեջանից ու զրկվել քաղաքացիությունից»,- ասաց թալիշ ժողովրդի իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահը։

Այս իրավիճակում Երևանի պետական համալսարանում թալիշագիտության ամբիոնի առկայությունն ու թալիշերենի դասավանդումը Իբրահիմ Զահիրադդինն իր ժողովրդի համար ճակատագրական է համարում, քանի որ Ադրբեջանի պետական մակարդակով տարվող էթնոցիդի պայմաններում սա, նրա խոսքով, այս պահին ազգային ինքնությունն ու պատմությունը պահպանելու միակ հնարավորությունն է։

Թալիշ-մուղանյան ինքնավար հանրապետությունն Ադրբեջանի տարածքում հռչակվել է 1993թ-ին։ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը լուծարեց այն և տարբեր ճնշումներ կիրառեց անկախացման գործընթացը նախաձեռնող ղեկավարների նկատմամբ։

Լրահոս
0