03:42 22 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.76
  • GBP618.95
  • EUR556.14
  • RUB7.17
Ադիս Աբեբա

Ադիս Աբեբայում վերականգնվելու է հայերի կառուցած պատմական աստիճանը

© Sputnik / Юрий Сомов
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
19210

Իշխանությունները կանեն ամեն բան, որպեսզի աստիճանի սկզբնական տեսքը հնարավորինս լավ պահպանվի։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Եթովպիայի մայրաքաղաքում՝ Ադիս Աբեբայում, հայ ճարտարապետների կառուցած Սեբա Դերեժա կոչվող աստիճանը կվերականգնվի։  Այս մասին հայտնում է The Ethiopean Herald պարբերականը։

Հայտնում են, որ քաղաքի կենտրում գտվող աստիճանները կառուցել են հայ ճարտարապետները՝ կայսր Մենելիք Երկրորդի օրոք։

Տեղական իշխանությունները պնդում են, որ վերականգման ընթացքում ճարտարապետների սկզբնական մտահաղացումը հնարավորինս պահպանվելու է։ Վերականգման համար 150 հազար դոլար են տրամադրել։

Հայերը Եթովպիայում հաստատվել են դեռ XIII դարում, սակայն համեմատաբար մեծ համայնքը ձևավորվել է միայն XX դարի սկզբին, երբ շատերը փախչում էին օսմանյան Թուրքիայից ու ապաստանում քրիստոնեական Եթովպիայում։

Հայտնի է, որ Մենելիքի շրջապատում բազում հայեր կային։ Այսպես,  Սարգիս Թերզյանը պատասխանատու էր Եթովպիայի բանակին զենք մատակարարելու համար: Եթովպիական կայսրերի լուսանկարիչները նույնպես հայեր էին։ Բոյաջյանների ընտանիքի մի քանի սերունդ լուսանկարել է կայսրերին, արքայազներին, արքայադստրերին, իսկ Հայկն ու Թոնին Նեգուս դինաստիայի լուսանկարիչների պաշտոնական կոչում են ունեցել:

Ճարտարապետ Գ. Հովյանն այն մարդն էր, ում Ադիս Աբեբան պարտական է իր ժամանակակից տեսքի համար: Տիգրան Էբելյանը և Բաղդասարովների ընտանիքն էլ պալատական ոսկերիչներ էին, և այսօր նրանց աշխատանքները շատ թանկ և հազվագյուտ են համարվում:

Ըստ թեմայի

Հայ լուսանկարիչը կարողացել է որսալ հյուսիսային մայրաքաղաքի ոգին. լուսանկարներ
Հայ լուսանկարիչը` միջազգային հեղինակավոր մրցանակի հավակնորդ

Գլխավոր թեմաներ