19:38 22 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
Գնացքի գծեր

Արտակարգ դեպք Ռումինիայում․ գնացքը շեղվել է ռելսերից ու փոսն ընկել

© Fotolia / Harald Biebel
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
75 0 0

Վեց վագոններով գնացքը շեղվել է ռելսերից Ռումինիայի հարավում։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի — Sputnik. Դիզելային վառելիք տեղափոխող բեռնատար գնացքը շեղվել է ռելսերից Կիրչա կամրջի վրա Ռումինիայի հարավային մասում։ Այս մասին հայտնում են ռումինական լրատվամիջոցները։

23 վագոնից կազմված գնացքը նավթամթերք էր տեղափոխում։ Գնացքաքարշն ու վեց վագոնները շեղվել են ռելսերից Կիրչա կամրջի վրա, վերանորոգման մեջ գտնվող կամուրջը փուլ է եկել։

Միջադեպից ոչ ոք չի տուժել։ Վթարի վայրում վառելիք է թափվել։

Պարզվում է՝ մեքենավարն անտեսել է կարմիր ազդանշանը ու դուրս է եկել երկաթգիծ, որը փակ էր հիմնանորոգման պատճառով։

Հայտնում են նաև, որ վթարի պահին մեքենավարը սթափ չի եղել։ Ներքին հետաքննություն է սկսվել։

Ըստ թեմայի

Ղազախստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա զոհ
Երևան-Թբիլիսի գնացքը կմեկնի առանց ուշացման և ըստ ժամանակացույցի
Երբ գնացքը դուրս է գալիս ռելսերից, մահն անխուսափելի է. կադրեր դեպքի վայրից
Ուղևորատար գնացքը դուրս է եկել ռելսից. կան զոհեր և տուժածներ. լուսանկար
Ֆրանսիայի հարավում գնացքը մխրճվել է դպրոցական ավտոբուսի մեջ, երեխաներ են մահացել

Գլխավոր թեմաներ