06:10 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Յուրի Խաչատուրով

Պուտինն ու Նազարբաևը քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը

© Sputnik / Михаил Климентьев
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (126)
221 0 0

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պրոբլեմային է անվանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը օգոստոսի 12-ի հանդիպման ժամանակ քննարկել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կապված խնդիրը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Երևանում առաջին ատյանի դատարանը 2008 թվականին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովին կալանավորելու որոշում էր կայացրել, սակայն այնուհետև փոխել խափանման միջոցը գրավի դիմաց։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը քննարկվել է երկկողմանի հանդիպման ժամանակ Նազարբաևի նախաձեռնությամբ։

«Թեմաներից մեկը, որ պետք է քննարկենք, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն է, որը մեզ համար պրոբլեմային է դարձել», – ասել է Նազարբաևը։

Բացի այդ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, այդ թվում` ՀԱՊԿ, ԵԱՏՄ շրջանակներում։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին քննչական մարմինները թույլ են տվել Խաչատուրովին լքել երկիրը, և նա վերադարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր պարտականությունների կատարմանը։

Ներկա պահին հայկական կողմը քննարկում է գլխավոր քարտուղարին փոխարինելու հարցը։ Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար է նշանակվել 2017 թվականին, երեք տարի ժամկետով։

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (126)

Ըստ թեմայի

Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ-ի ավիացիայի զորավարժություններին
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն անցել է իր աշխատանքային պարտականությունների կատարմանը
Խաչատուրովին հետ կանչելու վերաբերյալ Երևանի հարցման մասին ՀԱՊԿ–ը տվյալներ չունի
Խաչատուրովը շարունակում է մնալ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Բալայան
Պետք է զգոն լինել ու գիտակցել, որ ՀԱՊԿ-ը մեզ համար այլընտրանք չունի. Շարմազանով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել են ՌԴ և Բելառուսի ԱԳ նախարարները
թեգերը:
Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (ՀԱՊԿ), Յուրի Խաչատուրով, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ