00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հնդկաստանում հին հայկական եկեղեցին Կանանց ակումբի է վերածվել. ո՞վ է որոշել փրկել այն

© Pixabay / SuffixИндийские женщины в национальной одежде
Индийские женщины в национальной одежде - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գաղութային դարաշրջանում բրիտանացիները հին հայկական եկեղեցին ակումբի էին վերածել, սակայն ժամանակակից Հնդկաստանի իշխանությունները որոշել են պահպանել այն և պարզել Հայաստանի ազդեցությունը Դհուբրիի վրա։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik. Դհուբրիում հայկական եկեղեցու վերաբացումը գրավեց փորձագետների և տեղի վարչակազմի ուշադրությունը. շատերն էին ցանկանում իմանալ, թե որքան ազդեցիկ է Հայաստանը Հնդկաստանի արևելքում գտվող Ասսամ նահանգում։ Այս մասին գրում է Telegraph India պարբերականը։

Памятник Комитасу в Камском саду в Петербурге. (скульптор Л. Бейбутян, архитектор М. Атоянц) - Sputnik Արմենիա
Փայտե Աստվածուհին և 5 մետրանոց Կոմիտասը. ինչպես քանդակագործ Բեյբությանը գրավեց Պետերբուրգը

Հեղինակը նշում է, որ հայկական եկեղեցին իր խորհրդավոր անցյալով և անկրկնելի ճարտարապետությամբ սրբազան և խորհրդավոր էր Դհուբրի քաղաքի հնաբնակների շրջանում։ Հոդվածի հեղինակի խոսքով` Դհուբրին որպես նավահանգստային քաղաք, մշտապես գրավում էր տարբեր ազգության տեր մարդկանց աշխարհի ամենահեռավոր անկյուններից։ Այդ առումով հայերը բացառություն չէին։

Եկեղեցու ճարտարապետությունը բացառիկ է` հայկական ոճը համադրվում է տեղի ավանդույթների հետ։ Այն տարբերվում է բրիտանական դարաշրջանի մյուս կառույցներից։ Եկեղեցին երեք ապակե կամարաձև պատուհան և մեկ կենտրոնական եռանկյունի գմբեթ ունի։

Հայերը Հնդկաստանում հայտնվել են բրիտանացիներից առաջ։ Շատ հայեր էին բնակվում Կերալում և Բենգալիայում։ Նրանք իրենց ներդրումն են ունեցել Կալկաթա քաղաքի առևտրային գործունեության մեջ։ Նրանք են օգնել կառուցել ամենահայտնի տեսարժան վայրերից մի քանիսը։

Ասսամի ժառանգության պահպանման միությունը (HeCSA), որը զբաղվում է նահանգի մինչգաղութային կառույցները փրկելու և պաշտպանելու գործով, վերջերս իր էջում տեղադրել է հայկական եկեղեցու լուսանկարը, որը արվեստի հայտնի գնահատողների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։

«Ասսամի պատմության մեջ հետաքրքրական էջ է բացվում։ Մինչ օրս հայտնի էր, որ մինչգաղութային ժամանակ հայերը Բենգալիայում մեծ համայնք ունեին։ Կարևոր է իմանալ, թե ինչ ազդեցություն են նրանք թողել Դհուբրիի վրա», – ասել է HeCSA քարտուղար Ջայանթա Շարման` մանրակրկիտ հետազոտությունների անցկացման անհրաժեշտությունը նշելով։

Успенская церковь XVIII века в Карелии полностью сгорела - Sputnik Արմենիա
Պատանին պատմել է` ինչու է այրել Կարելիայի եկեղեցիներից մեկը

Հնդկական պարբերականը իր ընթերցողներին պատմում է նաև Հայաստանի մասին, ասում, թե որտեղ է այն գտնվում` ընդգծելով, որ այն ավելի քան 1700 տարի առաջ` 301 թվականին,պաշտոնապես քրիստոնեությունն առաջինն ընդունած պետությունն է։ Նշվում է նաև, որ հայերը մեծ սփյուռք ունեն ամբողջ աշխարհում։

Հոդվածի հեղինակի խոսքով` եկեղեցու և Դհուբրիի հայերի պատմության շուրջ ստեղծված գաղտնիքը բացահայտելու բանալին տարեց բնակիչներն են, որոնցից շատերը ականատեսն ու վկան են այն բանի, թե ինչպես է առաջացել հայկական ժառանգությունը։

Պատմության նման կենդանի վկաներից է 80-ամյա Ս.Կ. Բոզեն` գրող և տարածաշրջանի սոցիալ–տնտեսական և մշակութային արժեքների գիտակ։ Բոզեն ծնվել է Դհուբրիում և ականատես եղել որոշ հայկական բարդ կառույցների ստեղծմանը, այդ թվում` գերեզմանի։

«Եկեղեցուց 50 մետր հեռավորության վրա գերեզման էր գտնվում, լավ հիշում եմ 12-15 հայկական գերեզմանները, որոնց թվում երկու երեխաների գերեզման կար։ Սա նշանակում է, որ հայերը շատ էին։ Նրանք առևտրականներ էին, որոնք կարող էին Դհուբրիում հայտնվել XVIII դարում կամ XIX դարի սկզբին։ Սակայն գերեզմաններն այլևս չկան, դրանց փոխարեն այսօր ժամանակակից շինություններ են։ Միայն հին գրությունները կարող էին հստակ տարեթիվը նշել», – ասել է Բոզեն։

Նրա խոսքով` եկեղեցում եռանկյունի կենտրոնական գմբեթով «արևային ծուղակ» կոչվող ապակենկար կար։ Այս առանձնահատկությունը բնորոշ չէ բրիտանական կառույցների համար։ Ակնհայտ է այդ ժառանգությունը պահպանելու անհրաժեշտությունը, և տեղի վարչակազմը այդ հարցում հետաքրքրություն է դրսևորել։ Դհուբրիում հանդիպում է կայացել, քննարկվել է եկեղեցին պահպանելու հարցը, նշվում է հոդվածում։

Ընդգծվում է, որ բրիտանացիները հին հայկական եկեղեցին ակումբի են վերածել, որը անկախությունից հետո հայտնի է որպես «Կանանց ակումբ»։

Լրահոս
0