00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Եղիշե Կիրակոսյան
ՄԱԿ-ի ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն. Եղիշե Կիրակոսյան
11:07
11 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերի կոտորածն ու Տրոցկին. երբ անձնագրերը ցույց են տալիս տարանցման մեջ գտնվող կյանքը

© AFP 2024 / KAREN MINASYANМузей Геноцида армян 1915 года
Музей Геноцида армян 1915 года - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջատար գրադարանների արխիվներից կազմված ցուցահանդեսի կազմակերպիչները փաստաթղթերի բացառիկ նմուշներ են հավաքել, որոնք պատմությունը ներկայացնում են դեմքերով։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հոութոնի գրադարանում (Houghton Library), որը համաշխարհային մասշտաբի ամերիկյան առաջատար բուհի` Հարվարդի համալսարանի գլխավոր պահոցն է և ծառայում է որպես հազվագյուտ գրքերի ու ձեռագրերի արխիվ, բացառիկ ցուցահանդես է բացվել, որն անդրադառնում է նաև 1894-1986 թվականներին Օսմանյան կայսրությունում իրականացված հայերի կոտորածին` Համիդյան ջարդերին։ Այդ իրադարձությանը վերաբերող հոդված է գրել Harvard Gazette հեղինակավոր պարբերականը։

Сторонники Никола Пашиняна собираются на площади Республики (8 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչու են հայերը «եվրոպաներն» ու «ամերիկաները» լքում հանուն Հայաստանի

Նշենք, որ 1894-1896 թվականների Համիդյան ջարդերը (կամ աբդուլհամիդյան ջարդերը) Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության (ներկայիս Թուրքիա) այլ հայաբնակ շրջաններում տեղի ունեցած հայերի զանգվածային կոտորածն է։ Այն կազմակերպել էր սուլթան Աբդուլ Համիդ երկրորդի կառավարությունը. նպատակը մեկն էր` ճնշել հայերի ազգային-ազատագրական շարժումն ու վերացնել Հայկական հարցը։ Տարբեր գնահատականների համաձայն` ջարդերի զոհ դարձան 50-300 հազար հայ, հազարավոր հայերի բռնի ուժով ստիպեցին իսլամ ընդունել, հազարավոր հայեր լքեցին հայրենիքն ու ցրվեցին տարբեր երկրներով մեկ։ Ներկա պահին այդ հանցագործությունների համալիր հետազոտություն չկա։

Հենց այդ իրադարձություններին է նվիրված Հոութոնի գրադարանում կազմակերպած բացառիկ ցուցահանդեսը։ «Հարվարդի թերթի» հոդվածը սկսվում է ցուցանմուշների խոսուն նկարագրությունից. «Հայաստանում զանգվածային սպանությունների ժամանակ փամփուշտով խոցված գիրքը։ Լև Տրոցկու դեմքը։ Այլևս գոյություն չունեցող երկրների վիզաները։ «Passport: Lives in Transit» ցուցահանդեսում դրանք լուսանկարների և այլ փաստաթղթերի հետ մեկտեղ լույս են սփռում նրանց տերերի կյանքի վրա»։

«Անձնագրերը վկայում են տան սահմաններից այն կողմ տուն գտնելու երազանքի ու երբեք չվերադառնալու վախի մասին», — ասել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների և գրականության ամբիոնի գիտաշխատող Լուկաս Մերթեխիքյանը։

Գիտնականը նշել է, որ և՛ Հարվարդի համալսարանը, և՛ Միացյալ Նահանգները` որպես պետություն, վերջին երկու հարյուրամյակի ընթացքում ապաստան փնտրող մարդկանց օգնելու հին ավանդույթ ունեն։

Семья армянских беженцев из Азербайджанской ССР - Sputnik Արմենիա
Փախստականների 30-ամյա խնդիրը. Նիկոլ Փաշինյանին են ուղղված հարյուր հազարավոր հայացքներ

«Այսօր, երբ այդ մարդասիրական առաքելությունը իսկապես կարևոր է, Հարվարդի համալսարանը ծառայում է որպես պահոց, որտեղ կարելի է հետևել նրանց պատմությանը, ովքեր վերադարձել են տուն, և հիշեցնել մեզ նրանց մասին, ում համար ամբողջ աշխարհն այդքան թշնամական է թվում», — ասել է գիտնականը։

Մերթեխիքյանը ցուցահանդեսը նախաձեռնել է համադասարանցու` Ռոդրիգո դել Ռիոյի հետ։ Նախագծի իրականացումը սկսվել է 2016 թվականի վերջին։ Միգրացիոն ճգնաժամը, Brexit-ը, փախստականների նկատմամբ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականության խստացումը, DACA-ն (մանուկ հասակում ԱՄՆ բերած ապօրինի երիտասարդ գաղթականներին արտաքսումից պաշտպանող ծրագիր) փոխելու փորձերը, ինչպես նաև այդ թեմային նվիրված այլ սեմինարները ստիպել են նրանց մտածել այն մասին, թե ինչպես կարելի է արձագանքել անհետաձգելի գլոբալ իրադարձություններին։

Հարվարդի գրադարանի արխիվներն ուսումնասիրելուց հետո նրանք առաջարկել են ցուցահանդես անցկացնել։ Հոութոնի գրադարանի գիտական և հանրային ծրագրերի տնօրեն Աննա Մարի Էզեն և դիզայներ Հայդեզ Քասելասը օգնել են կյանքի կոչել այդ գաղափարը։

Ցուցահանդեսի կազմակերպիչները ԱՄՆ են մեկնել տարբեր երկրներից։ Մերթեխիքյանը` Արգենտինայից, ուր նրա տատն ու պապը տեղափոխվել են Հայոց ցեղասպանությունից հետո։ Դել Ռիոն ծնունդով Չիլիից է, և նա շատ է շրջագայում ամբողջ Լատինական Ամերիկայով։ Էզեի երակներում բրիտանական, նիգերիական և յամայական արյուն է հոսում։

Նախագծի աշխատանքները նոր թափ են ստացել, երբ Ռոդրիգո դել Ռիոն ուսումնասիրել է XIX դարի հայտնի ամերիկյան գործարար Ջորջ Թրեյնի անձնագիրը։ «Նա հիմնականում կարող էր ճանապարհորդել այն վայրերով, որտեղ կցանկանար», — ասել է դել Ռիոն։

Նրանից խիստ տարբերվում է ռուս հեղափոխական Տրոցկին, որը մշտապես փախչում էր իր քաղաքական թշնամիներից։ 1928 թվականին Լև Տրոցկին և նրա կինը փախել էին Ռուսաստանից։ Նրանց երկար ճանապարհորդությունն ավարտվել էր Մեքսիկայում, որտեղ Տրոցկին մահացել էր 1940 թվականին։

Армянский квартал Иерусалима - Sputnik Արմենիա
Առաջին տպագրատունը և ֆոտոարվեստանոցը. ամերիկյան կայքը` Երուսաղեմի հայկական թաղամասի մասին

«Ամբողջ աշխարհը համընդհանուր տան վերածելու կոսմոպոլիտական ցանկությունը երազանք է, որը կարող են խմել միայն հազվագյուտ մարդիկ», — ասել է դել Ռիոն։

Ցուցահանդեսում ներկայացված են ինչպես վերջին երկու հարյուրամյակների ճանապարհորդ միգրանտների, ներգաղթյալների և փախստականների նյութերը, այնպես էլ մի քանի գրադարանների արխիվների հավաքածուները, այդ թվում` Հարվարդի համալսարանի։ Որոշ ցուցանմուշները ձեռք են բերել կոմերցիոն կայքերից, որոնք կապված են անանուն հաճախորդների հետ, սակայն միևնույն ժամանակ հստակ փաստաթղթեր ունեն։ Մի շարք ցուցանմուշներ ազգային խորհրդանիշների և մաքսային ծառայության աշխատակիցների ստորագրությունների ֆոնին արված անձնական պատմություններ են ներկայացնում։

«Անձնագրերի ցուցահանդեսը Հոութոնի գրադարանի առաքելության համար սկզբունքային հարց է, այն ցուցադրում է, թե արխիվային նյութերն ինչպես կարող են տեղեկացնել և օգնել մեզ հասկանալու ժամանակակից մարդու վիճակը», — ասել է գրադարանավար Թոմաս Գիրին։

Ժամկետանց փաստաթղթերը իրավաբանական նշանակություն չունեն և արվեստի ու հիշարժան օբյեկտների առարկա են հանդիսանում։ Սակայն սա ցուցանմուշների միայն մի մասն է։ «Անձնագրերում» ներկայացված են նաև Մերթեխիքյանի և դել Ռիոյի ընկերոջ` Անտոնիո Օթեյ Հերնանդեսի նյութերը։ Կոստա Ռիկայում ծնված և հունա-չիլիական ծագում ունեցող Հերնանդեսն այդ գործը ստանձնել է մոր պատվին, որը մահացել է 2017 թվականին։

«Մայրս Կոստա Ռիկայի գաղթյալներից էր, սակայն ավելին էր, քան սահմանում էր նրա «մշտական բնակության» կարգավիճակը, ավելին, քան այն հիվանդությունը, որը նրան խլեց ինձանից», — ասել է Հերնանդեսը։

«Անձնագրեր. տարանցման մեջ գտնվող կյանքը» ցուցահանդեսը կտևի մինչև օգոստոսի 18-ը, մուտքն ազատ է։

Լրահոս
0