07:03 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Տիգրան Սարգսյան

Ինչ կտա ԵԱՏՄ-ին ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակը, և ինչ կապ ունի Հայաստանը

© Sputnik / Asatur Yesayants
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա ավելի արագ լուծել առաջացող մաքսային խնդիրները: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունեցել Արևելյան տնտեսական չորրորդ ֆորումին, որը տեղի է ունենում սեպտեմբերի 11-13-ը: «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ԱՏՖ-ի գլխավոր տեղեկատվական  գործընկերն է:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 4-ը ԱՀԿ-ի կազմում են: Հաշվի առնելով այն, որ մաքսային սակագների, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի հաստատման հետ կապված բոլոր հարցերը փոխանցվել են անդրազգային մարմնին (տվյալ դեպքում՝ ԵՏՀ-ին), ԵԱՏՄ երկրները առանց ընդհանուր դիրքորոշման համաձայնեցման ԱՀԿ-ի հարթակում որևէ բանակցություններ վարել չեն կարող:

«Երբ Հայաստանն ու Ղրղըզստանը հանդես եկան ԵԱՏՄ-ում ԱՀԿ-ի անդամ դառնալուց հետո, մեզ մոտ հարցեր են առաջացել նրանց կողմից իրենց մաքսային տուրքերը վերանայելու անհրաժեշտության և դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հետ կապված: Այս մասին Հայաստանն ու Ղրղըզստանը պետք է տեղեկացնեն ԱՀԿ-ին և խորհրդակցություններ անցկացնեն այդ հարթակում», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա մասնակցելու բոլոր բանավեճերին և ներկայացնելու ինտեգրացիոն միավորման ընդհանուր դիրքորոշումը, օգնել հարթելու գործունեության ընթացքում առաջացած հավանական  սուր անկյունները:

Նշենք, որ նման հակասություններ կարող են առաջանալ ԵԱՏՄ-ում և ԱՀԿ-ում գործող մաքսային տուրքերի միջև առկա տարբերությունների պատճառով:

Ըստ թեմայի

Հակառուսական պատժամիջոցներ. ինչպես նվազեցնել ռիսկերը ԵԱՏՄ երկրներում. ասուլիս
Ի՞նչ կանի Հայաստանը, եթե դիտարկվի Ադրբեջանի` ՀԱՊԿ–ին և ԵԱՏՄ–ին անդամակցելու հարցը
Հայաստանը ԵԱՏՄ-ում․ տնտեսագետը ներկայացրել է հիմնական խնդիրներն ու թերացումները
Աշոտյանը ՌԴ դեսպանին առաջարկել է ԵԱՏՄ շրջանակում ստեղծել խորհրդարանական նոր ձևաչափ
ԵԱՏՄ ախորժակը` Հայաստանում աճող ամեն ինչի նկատմամբ գնալով բացվում է
Մաքսատուրքերը նվազել են. ԵԱՏՄ երկրներն ավելի հեշտությամբ կարող են նոր մեքենա ներկրել
ԵԱՏՄ անդամ երկրների համար կկրճատվի արտահանողի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը
թեգերը:
Եվրասիական Տնտեսական Միություն (ԵԱՏՄ), Հայաստան

Գլխավոր թեմաներ