15:57 23 փետրվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD488.71
  • GBP636.30
  • EUR554.15
  • RUB7.46
Լուսին

Աստղային զբոսաշրջիկներ. SpaceX–ն ընտրել է առաջին հաջողակին, որը կթռչի Լուսնի շուրջ

© Sputnik / Алексей Мальгавко
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
21 0 0

SpaceX в ամերիկյան կորպորացիան ընտրել է առաջին զբոսաշրջիկին, որը տիեզերանավով կթռչի Լուսնի շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Իլոն Մասկի հիմնադրած SpaceX ամերիկյան ընկերությունը հայտնել է, որ պայմանագիր է կնքել աշխարհում առաջին տիեզերական զբոսաշրջիկի հետ։ Այս մասին ընկերությունը հայտնել է թվիթերյան իր էջում։

«SpaceX-ը պայմանագիր է ստորագրել աշխարհում առաջին ուղևորի հետ, որը կթռչի Լուսնի շուրջ մեր Big Falcon (BFR) հրթիռով։ Սա կարևոր քայլ է սովորական մարդկանց համար տիեզերական ճանապարհորդություններն ավելի հասանելի դարձնելու ճանապարհին», — նշվում է հաղորդագրության մեջ։

​Միաժամանակ նշվում է, որ բախտավոր ուղևորի անունը հայտնի կդառնա սեպտեմբերի 17-ին։ Առաջին զբոսաշրջային թռիչքը դեպի Լուսին տեղի կունենա 2019 թվականի կեսերին։

Պատմության ընթացքում Լուսնի վրա միայն 24 մարդ է եղել։ 1972 թվականին ամերիկյան տիեզերագնացների առաքելության ավարտից հետո Երկրի արբանյակի վրա ոչ ոք վայրէջք չի կատարել։

 

Ըստ թեմայի

NASA–ի «ցուցադրած» «արյունոտ» լուսինը 47 մլն մարդ է դիտել
Պոսեյդոնի տաճարը, Բրանդենբուրգյան դարպասներն ու այլ վայրեր՝ խավարած լուսնի լույսի տակ
Գիտնականները բացահայտել են Լուսնի ազդեցությունը տեղումների քանակի վրա
NASA-ն ներկայացրել է լուսնի խավարումը Լուսնից դիտողի «աչքով»

Գլխավոր թեմաներ