09:32 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Թայֆունի հետևանքը

Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր

© REUTERS / HARLINGTON PALANGCHAO
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Ֆիլիպիններում թայֆունի զոհ դարձած անձանց թիվը հասել է 32-ի, սողանքների հետևանքով ավելի քան 40 մարդ արգելափակվել են շինություններում։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ֆիլիպիններում «Մանգհուտ» թայֆունի հետևանքով մահացած մարդկանց թիվը հասել է 32-ի, 29-ը անհետ կորած են համարվում, ավելի քան 40 հանքափորներ արգելափակվել են սողանքների հետևանքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

​Ավելի վաղ տեղեկություն էր հրապարակվել, որ մահացել են 25 մարդ, անհետ կորել են 13-ը։

​«Մասնավոր տնակը, որում 40-50 մարդ է եղել, սողանքների պատճառով թաղվել է հողի մեջ։ Մենք մտավախություն ունենք, որ նրանք մահացել են»,- ասել է Իտոգոնի քաղաքապետ Վիկտորիո Պալանգդանը։

​Ոստիկանության ներկայացուցիչ Լինդոն Մենսիոն էլ հայտնել է, որ փրկարարները փլատակների միջից 4 դիակ են հանել, որոնողական աշխատանքները շարունակվում են։

Այն շրջանում, որտեղ սողանքներ են եղել, հիմնականում հանքափորներ են ապրում։ Քաղաքապետի խոսքով, փլատակների տակ հայտնված կառույցը նույնպես օգտագործել են հանքափորները։

​Չինաստանի օդերևութաբանական վարչությունը երեկ հայտարարել էր, որ վտանգի աստիճանը կարող է հասնել ամենաբարձր մակարդակին։

Հուժկու թայֆունն ուրբաթ երեկոյան հարվածել է Ֆիլիպինների հյուսիսարևելյան ափերին: Ֆիլիպինների մթնոլորտային, գեոֆիզիկական և աստղագիտական ծառայություններից հաղորդում են, որ արշիպելագի մի քանի կղզիներում քամու ուժգնությունը 170 կմ/ժ է, իսկ Լուզոնի հյուսիսում ալիքի բարձրությունը կարող է հասնել մինչև վեց մետր բարձրության: Բացի այդ, սպասվում են ուժեղ տեղումներ, կան նաև նախազգուշացումներ ջրհեղեղի մասին:

Մոտ հարյուր ներքին և միջազգային չվերթներ չեղյալ են հայտարարվել, շուրջ 423 հազար սպառողների համար փորձում են էլեկտրաէներգիա ապահովել:

Գլխավոր թեմաներ