00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավելի քան 10 հազար զինվորական. Հայաստանը կմասնակցի ՀԱՊԿ զորավարժություններին

© Sputnik / Alexey Kudenko / Անցնել մեդիապահոցВоеннослужащие на церемонии открытия совместных антитеррористических учений КСБР государств-членов ОДКБ на полигоне "Харбмайдон" в Таджикистане
Военнослужащие на церемонии открытия совместных антитеррористических учений КСБР государств-членов ОДКБ на полигоне Харбмайдон в Таджикистане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ զինվորականները հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 2–ը Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի և Տաջիկստանի տարածքում կմասնակցեն զորավարժությունների։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը ՀԱՊԿ մյուս երկրների շարքում կմշակի ինքնավարության պաշտպանություն «Մարտական եղբայրություն 2018» զորավարժությունների շրջանակում, ասաց ՀԱՊԿ միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը Մոսկվա-Երևան-Մինսկ-Բիշքեկ-Աստանա տեսակապի ընթացքում, որին միացել էր Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնը։

Նրա խոսքով` այս տարի զորավարժությունները միտված են ՀԱՊԿ արձագանքման մեխանիզմների համալիր մշակմամբ Կենտրոնական Ասիայի երկրների ահաբեկչական խմբավորումներից  բխող սպառնալիքների դեմ պայքարին։

Министр иностранных дел Армении Зограб Мнацаканян на заседании правительства (17 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ում Հայաստանն իրեն ապահով է զգում. Մնացականյան

«Կիրառվում են ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերը` կազմակերպության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնավարությունը պաշտպանելու համար», – ասաց Սիդորովը։

Նրա խոսքով` զորավարժությունների հիմնական նպատակները կլինեն նոր ձևեր մշակելը, հմտությունների մակարդակը բարձրացնելը, փոխազդեցության ավելի արդի հարցերի շուրջ հետազոտություններ անցկացնելը։

Համատեղ զորավարժությունները մի քանի փուլով տեղի կունենան չորս պետությունների` Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի տարածքներում։

Առաջին փուլը` զինված հակամարտությունները զսպելը, կայացել է հրամանատարաշտաբային զորավարժությունների ձևաչափով։ Մանրամասն վերլուծվել են Կենտրոնական Ասիայի ահաբեկիչների և ծայրահեղականների կողմից եկող սպառնալիքները։

Սցենարի համաձայն` բանակցային միջոցներով հակամարտության լուծման անհնարինությունից հետո ՀԱՊԿ–ն անցնում է ուժային տարբերակի։

Հաջորդ փուլերի շրջանակում կմշակվեն ՀԱՊԿ ուժերը կիրառելու խնդիրները` ռազմական հակամարտությունը կարգավորելու և հետագա խաղաղապահ առաքելություն իրականացնելու համար։

Анатолий Сидоров - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ–ի ներուժն անհնար է կիրառել Տավուշում. կազմակերպությունում բացատրեցին` ինչու

Ներգրավված կլինի ավելի քան 10 հազար մարդ և ավելի քան 1,5 հազար միավոր ռազմական տեխնիկա` ներառյալ ավիացիան։ Ուշադրություն կդարձվի հետախուզության և կրակային միավորումների գործակցությանը։ Կկիրառվի Սիրիայում ռուսական փորձը։

Զորավարժություններին առաջին անգամ մասնակցում են ՀԱՊԿ կոլեկտիվ ավիացիոն ուժերը։

Հոկտեմբերի 1–ից նոյեմբերի 2–ը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի չորս երկրներում` Ռուսաստան, Ղազախստան, Ղրղըզստան և Տաջիկստան, տեղի կունենան «Մարտական եղբայրություն 2018» օպերատիվ–մարտավարական զորավարժությունները, որոնք ներառում են ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերի հետախուզական ստորաբաժանումների «Որոնում 2018», արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2018», ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն 2018», և ՀԱՊԿ Կենտրոնական Ասիական տարածաշրջանի արագ տեղակայման հավաքական ուժերի «Սահման 2018» զորավարժությունները։

Լրահոս
0