19:31 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Գաղութ

Ինքնասպան է եղել «օրենքով գող» Դեդ Հասանի հայտնի համախոհներից մեկը

© Sputnik / Валерий Мельников
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
430 0 0

Նա համարվել է Դեդ Հասանի գողական ընտանիքի «սլավոնական» թևի առանցքային կերպարներից մեկը։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Պերմի երկրամասի ուղղիչ գաղութներից մեկում կախված են գտել Նիժնի Նովգորոդի 54-ամյա բնակիչ, «օրենքով գող» Վլադիմիր Վագինին` Վովա Վագոնին, որը պատիժ էր կրում ոստիկանին սպանելու փորձի համար։ Ինչպես հաղորդում է «Փրայմ Քրայմը», դատապարտյալի դիակը սեպտեմբերի 22-ին ուշ երեկոյան գտել են բանտախցում։

Պատժի կատարման դաշնային ծառայության Պերմի վարչությունում սա երկրորդ նման դեպքն է երկուսուկես տարվա ընթացքում, երբ տիտղոսակիր անձանց գտնում են կաղախանի օղակը պարանոցներին։ Այսպես, 2016թ-ի փետրվարին նույն գաղութի պատժիչ մեկուսարանում մեխանիկական ասֆիքսիայից մահացել է պենզացի 36-ամյա «օրենքով գող» Մաքսիմ Նովիկովը, որը քրեական միջավայրում հայտնի է Մաքս Պիոներ անունով։

Մի քանի դատվածություն ունեցող Վլադիմիր Վագինը թագադրվել էր 1995թ-ին։ Ինչպես «գործընկերներ» Պիչուգան ու Վոսկրեսը, այնպես էլ Վագոնը համարվել է Դեդ Հասանի գողական ընտանիքի «սլավոնական» թևի առանցքային կերպարներից մեկը։

Իր 9 դատվածություններից վերջինը Վագոնը ստացել է 2016թ-ին Նիժնի Նովգորոդի շրջանային դատարանի որոշմամբ` 2009թ-ի մարտին փողոցային ծեծկռտուքի ժամանակ ՆԳՆ ակադեմիայի շրջանավարտին դանակով վիրավորելու համար։ Իմանալով տուժածի անձի մասին` «օրենքով գողը» փախել է Դուբայ։

2014թ-ին Վագինին արտահանձնել են Ռուսաստանին` վստահ լինելով, որ նրան խիստ պատիժ չի սպառնում։ Իսկապես, 2015թ-ի հոկտեմբերին «օրենքով գողը» մեղավոր է ճանաչվել առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար և դատապարտվել 1,9 տարվա ազատազրկման։

Սակայն դատախազությունը բողոքարկել է այդ դատավճիռը։ Երկրորդ դատի ժամանակ Վագինի գործողությունները վերաորակավորվել են որպես մահափորձ, և ազատազրկման ժամկետը դարձել է 7,5 տարի։

Ըստ թեմայի

«Օրենքով գող» Արմեն Ղազարյանը՝ Պզոն, ժամանել է Հայաստան
Գյումրեցի օրենքով գող Արտյոմ Ղազարյանին ազատ են արձակել
Հայ «կնքահայրը». լեգենդար «օրենքով գող» Սվո Ռաֆը միշտ առաջինն էր հարվածում
«Օրենքով գող»՝ ՀՀ անձնագրով. նրան ձերբակալել են նախապատրաստվող սպանությունից առաջ
«Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունն առևանգել են Երևանի բնակչին
«Օրենքով գող» Ռաշիդ Խաչատրյանն ազատ է արձակվել
Ոստիկանները ձերբակալեցին «օրենքով գող» Քոնչոյին. տեսանյութ
«Օրենքով գող» Կոբա Շեմազաշվիլին հայի անուն–ազգանունով երկու տարի ապրել է Հայաստանում

Գլխավոր թեմաներ