00:43 25 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.81
  • GBP609.64
  • EUR544.32
  • RUB7.60
Ղուրբանղուլի Բերդիմուհամեդով. Թուրքմենստանի նախագահ

«Ֆինիտա լա կոմեդիա». Թուրքմենստանում չեղարկել են լույսի, գազի և աղի անվճար լինելը

© Photo: official site of the Government of RA
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14110

Թուրքմենստանի քաղաքացիները կվճարեն կոմունալ ծառայությունների համար, բայց արտոնյալ սակագներով։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը հրամանագիր ստորագրել, որի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ից այլևս չի տրամադրվելու անվճար էլեկտրաէներգիա, գազ, խմելու ջուր և աղ, հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները։

«Հավանություն տալ Թուրքմենստանում սոցիալական արտոնությունների տրամադրման համակարգի հետագա կատարելագործման վերաբերյալ Թուրքմենստանի տեղական խորհուրդների նիստերի մասնակիցների առաջարկություններին եւ 2019 թվականի հունվարի 1-ից Թուրքմենստանի բնակչությանը էլեկտրաԷներգիայով, գազով, խմելու ջրով եւ կերակրի աղով ապահովել վճարովի հիմունքներով՝ արտոնյալ գներով»,-ասված է հրամանագրում:

Թուրքմենստանում էլեկտրականությունը, գազը և ջուրն անվճար Էին, բայց սպառման լիմիտի շրջանակներում: Դրանից ավելի ծախսվածը ենթակա Էր վճարման, բայց այնքան ցածր գնով, որ համարվում էր խորհրդանշական:

Հաջորդ տարվա սկզբից երկրի քաղաքացիները պետք է վճարեն կոմունալ ծառայությունների համար, բայց արտոնյալ սակագներով։

Բնակչության համար բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ու կերակրի աղի անվճար տարիֆները Թուրքմենստանում սահմանվել Էին 1993 թվականին երկրի առաջին նախագահ Սաֆարմուրադ Նիազովի կողմից։

Ըստ թեմայի

Թուրքմենստանի նախագահի նոր նախասիրությունը. Բերդիմուհամեդովը ռեփ է կարդում
Ազատ գազ չկա. կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը «լիցքավորվել» Թուրքմենստանում
Թուրքմենստանի նախագահը զվարճացրել է սոցցանցերի օգտատերերին` 80-ականների հիթ կատարելով
Իրան–Թուրքմենստան պարտքային հարաբերություններ. ինչո՞ւ է Հայաստանն ուզում միջնորդ դառնալ
Անակնկալ Պուտինին` Թուրքմենստանի նախագահից
թեգերը:
Թուրքմենստան, աղ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ

Գլխավոր թեմաներ