00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարազատները շոկի մեջ են, անգամ խոսել չեն կարող. ընկերները` Ազնավուրի վերջին օրերի մասին

© AFP 2024 / MARTIN BUREAU Шарль Азнавур
Шарль Азнавур - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուրբաթ օրվա հեռուստաեթերում Շառլ Ազնավուրը խոստացել է քրոջը, որ կապրի մինչև 100 տարի։ Դժվար է հավատալ, որ մեր ամբողջ գիտակցական կյանքի ընթացքում մեզ ուղեկցած մաեստրոն հանկարծ այդպես միանգամից գնաց, գրում է Le Parisien–ը։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Հոկտեմբերի 8–ին Շառլը պետք է Հայաստան մեկներ` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ Ուրբաթ նա մեկնել էր Մոուրիս (գյուղակ, որտեղ մաեստրոն տուն ուներ)` ուժերով, էներգիայով լի։ Ամեն ինչ լավ էր»,- ազնավուրի վերջին օրերի մասին մտերիմ ընկերների խոսքերը ներկայացնում է  Le Parisien պարբերականը։

Шарль Азнавур. Концерт в Ереване - Sputnik Արմենիա
Մահացել է Շառլ արքան, աշխարհը հանկարծակի ամայացավ. աստղերը հիշում են Ազնավուրին

Ազնավուրը, թե շրջագայելիս, թե արտասահմանյան ուղևորության ժամանակ, թե ուղղակի ընտանիքի հետ, միշտ անասելիորեն զբաղված էր. նրան «բռնացնելը» չափազանց դժվար էր։ Le Parisien–ի լրագրողների հետ նա խոստացել է հանդիպել երկու շաբաթից, որպեսզի մանրամասն պատնի Ֆրանսիայում շրջագայության մասին, որը պետք է սկսվեր նոյեմբերի 8–ին։

«Մենք կարծում էինք, որ Շառլն անմահ է, անխոցելի, չխորտակվող։ Առաջին անգամ նա չկատարեց իր խոստումը և չհանդիպեց մեզ հետ։ Կիրակի լույս երկուշաբթի գիշերը նա հեռացավ մեզանից», – շատ զգացմունքային գրում է Le Parisien–ը։

Հարազատները շոկի մեջ են, շատերը չեն կարող խոսել։

«Շառլը գնացել էր Մոուրիս հիանալի վիճակում։ Իսկ հոկտեմբերի 8–ին նա պետք է մեկներ Հայաստան, որպեսզի մասնակցեր Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին։ Ամեն ինչ լավ էր», – արցունքն աչքերին պատմել է Le Parisien–ին Ազնավուրի մտերիմ ընկերը։

Ազնավուրի ընկեր և հրատարակիչ Ժերար Դավուն պատմում է, որ կիրակի Շառլը մինչև ուշ գիշեր աշխատել է իր չորրորդ գրքի վրա։

«Նա ինձ ասաց, որ այդ գիրքը կլինի վերջինը։ Բայց, ինչպես իսկական գրող, չէր կարող ոչ մի օր անցկացնել առանց գրելու», – ասում է Դավուն։

Спикер парламента Армении Ара Баблоян оставил запись в Книге памяти в доме-музее Шарля Азнавура (2 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Հետևում եմ Շառլի խորհրդին». Բաբլոյանը արցունքն աչքերին և դողացող շուրթերով հիշեց Շառլին

Ազնավուրն աշխատել է նաև նոր ալբոմի վրա, որը գրեթե պատրաստ էր հաջորդ տարի թողարկվելուն։

«Նա գրեթե ավարտել էր գրելը և ցանկանում էր ելույթ ունենալ հաջորդ տարի։ Սովորականի նման նա գրել է 20-25 երգ, որոնցից միայն կեսը պետք է մտներ ալբոմ։ Վերջերս նա մի քանի երգեր էր գրել Լորան Գերայի և Դենի Բունի համար` նրանց խնդրանքով», – շարունակում է Դավուն։

Հրատարակիչը թանկագին ընկերոջ հետ վերջին անգամ ճաշել էր չորեքշաբթի օրը Փարիզում։ Այդ ժամանակ նրանց հետ եղել է նաև Ժոն Պոլ Բելմոնդոն։

«Ճաշ` լի ուրախությամբ, կայտառությամբ։ Հաջորդ օրը նա լուսանկար էր հրապարակել Բելմոնդոյի հետ։ Եվ կրկին, նա այնքան ուրախ էր, կայտառ, մրցում էր սրամտությամբ, ինչը փայլուն էր անում։ Նա այնքան էր սիրում կյանքը։ Նա հեռացավ, ինչպես հեռանում էր բեմից` էլեգանտ և լուռ»։

Ազնավուրի նվագախմբի դիրիժոր և նրա ընկեր Էրիկ Ուիլմսը ցնցված է և չի հավատում կատարվածին։

«Ես խոսել եմ նրա հետ երկու օր առաջ, նա հիանալի վիճակում էր։ Ինչ–որ նոր բան անելու ահռելի ցանկություն ուներ։ Նա միշտ աշխատել է։ Ես օգոստոսին մի շաբաթ անցկացրել եմ նրա տանը, որպեսզի Ֆրանսիայում հյուրախաղերի ժամանակացույց կազմեմ։ Նա պատրաստվել էր նոր բան մտցնել նոր շոուի մեջ։ Ես անվերջ սիրում եմ այդ ջենտլմենին, ես կպահպանեմ նրա արիությունը, նրա համառությունը», – պատմում է Ուիլսը։

Памятник Шарлю Азнавуру - Sputnik Արմենիա
Ազնավուրը՝ գյումրեցիներին. «Ես փոքրամարմին եմ, բայց հսկա արձանը ձեզ եմ թողնում»

Ինչպես հայտնի է դարձել RTL ռադիոկայանին, Ազնավուրի ընտանիքը հանդես է գալիս երգչին հրաժեշտի ազգային արարողություն կազմակերպելու դեմ։ Նման որոշման պատճառները չեն պարզաբանվում։

Նրա ընտանիքն առայժմ չի արտահայտվել, բայց, ինչպես նշում է  Programme TV ֆրանսիական պարբերականը, արտիստին կարող է հողին հանձնեն Փարիզից ոչ հեռու։

Ամեն դեպքում, դատելով նրանից, թե ինչ է նա ասել 2009–ին տված հարցազրույցում. «Իմ հողը ֆրանսիական է։ Ես փոքր դամբարան եմ կառուցել XII դարի եկեղեցում Մոնֆոր լ'Ամորիում, որտեղ ես ապրում եմ»։

Այստեղ թաղված են նրա ծնողները` Միշա և Քնար Ազնավուրյանները, ինչպես նաև Շառլ Ազնավուրի որդին` Պատրիկը, որը մահացել է 25 տարեկանում։

Actu.fr պարբերականի հարցին հուղարկավորության վայրի մասին, քաղաքապետարանում հայտարարել են. «Այդ մասին խոսելն առայժմ վաղ է։ Բայց հնարավոր է, որ նա այստեղ կթաղվի»։

Իսկ ինչպիսի՞ն կլինի տապանագիրը. երբ 2018թ–ի հունվարին այդ մասին հարցրել էին շանսոնյեին, նա շշմեցրել էր բոլորին` ժպիտով պատասխանելով՝ «էլի մի քիչ որդեր»։

Լրահոս
0