19:27 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
Ռենատ Դադաշով

Ադրբեջանցի ֆուտբոլիստը ներողություն է խնդրել Փաշինյանի նկարին «like» դնելու համար

© AFP 2018 / Daniel ROLAND
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
237 0 0

Ադրբեջանցի ֆուտբոլիստը պատահաբար սեղմել է Փաշինյանի նկարի տակ եղած «like» կոճակը և հետո ստիպված է եղել ներողություն խնդրել երկրպագուներից։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանի ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ Ռենատ Դադաշովը ներողություն է խնդրել, որ «like» է դրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկարին։ Այս մասին հայտնում է Azerisport.com պարբերականը։

Գերմանաբնակ հայ ռեփեր Լևոն վարչապետի լուսանկարը հրապարակել է Instagram-ում։ Դադաշովն ասել է, որ Լևոյի հետ նույն դպրոցում են սովորել։

«Ես նույնիսկ չգիտեի` ով է նա: Չգիտեմ էլ` ինչպես է ստացվել այդ «like»-ը։ Մեր դպրոցը բազմազգ էր, գերմանացիներից բացի, այնտեղ թուրքեր, ռուսներ, հայեր ու այլ ազգերի ներկայացուցիչներ էին սովորում։ Մենք ընդհանուր ընկերներ ունեինք։ Գերմանիայում այլ կերպ էին մեծանում, ազգությունների չէինք բաժանվում», — ասել է մարզիկը:

Նա արդարացել է` ասելով, որ լուսանկարը մայիսին է հրապարակվել, իսկ ինքը միայն այսօր է տեսել, որ «հավանել» է այն։

«Պատահական է ստացվել, ես չպետք է նման բան անեի: Շատ լավ գիտեմ այս հակամարտության պատմությունը և ամեն բան շատ լավ հասկանում եմ», — ասել է Դադաշովը։

Հարցին` արդյո՞ք չի վախենում, որ իր արարքով «սպանել» է ազգային թիմում հայտնվելու հեռանկարը, ֆուտբոլիստը կրկնել է, որ պատահաբար է «like»-ը սեղմել։

Միաժամանակ նա ասել է, որ զղջում է արածի համար ու հպարտանում է իր ազգությամբ։

Ըստ թեմայի

«Սենց վիճակ ա». Փաշինյանը լուսանկարվում է ԱԺ–ի այգի մտած քաղաքացիների հետ. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հեծանիվով. տեսանյութ, լուսանկարներ
Նիկոլ Փաշինյանը պատմական լուսանկար է հրապարակել Գարեգին Բ–ի հետ
Նիկոլ Փաշինյանը հրապարակել է զինվոր որդու լուսանկարը
Նիկոլ Փաշինյանի ժեստերը` Sputnik Արմենիայի «մանրադիտակի» տակ. լուսանկարներ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ