ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. Չեռնիգովի ռազմական պահեստում պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի մամուլի ծառայությանը։
Поблизу Ічні вибухнули склади з боєприпасамиhttps://t.co/IL901sDhO5#склади #боєприпаси #Ічня #Чернігівщина pic.twitter.com/ZT5NJz0Bcx
— Черниговский портал (@Gorod_cn_ua) 9 октября 2018 г.
Միջադեպը տեղի է ունեցել Իչնյա քաղաքի մոտակայքում գիշերվա ժամը երեքի մոտերը։ Վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը դեպքի վայր է մեկնել։
Մարզի ամբողջ տարածքում ու Ռուսաստանի հետ սահմանի երկայնքով սահմանափակող միջոցներ են մտցրել։ 20 կիլոմետր շառավիղի վրա կանգնեցրել են գնացքների ու մեքենաների երթևեկությունը։ Փակ է նաև օդային տարածությունը։ Արտակարգ իրավիճակի վերացման շտաբ է հիմնվել։