05:54 19 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD485.72
  • GBP621.53
  • EUR550.71
  • RUB7.35
Էդմոն Մարուքյան. արխիվային լուսանկար

Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ–ին կոչ արեց սատարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցում

© Sputnik / Aram Nersesyan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (109)
58710

Պատգամավորը նշել է, որ ամբողջ այդ համակարգը կազմալուծելու համար դեռ շատ գործ կա, բայց այսօրվա կարևոր մարտահրավերը նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ֊-ը աշնանային նստաշրջանում իր հիմնական ասելիքից առաջ պատասխանել է ադրբեջանցի պատվիրակի ելույթին` նշելով, որ չի պատրաստվում արձագանքել ադրբեջանցի գործընկերների ողջ ելույթին, միայն նրան կհորդորի պայքարել իրենց սեփական ժողովրդավարության համար, իրենց երկրի համար և չտարածել ստեր այս պատվարժան կառույցի հարկի տակ։

«Արդեն հինգ ամիս է, ինչ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդավարական, ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, որի արդյունքներով խորհրդարանական 9 հոգանոց խմբակցության ներկայացուցիչն այդ նույն խորհրդարանի կողմից ընտրվել է վարչապետի պաշտոնում, սակայն խորհրդարանում մինչ օրս չունի մեծամասնություն, որի վրա կարող է հենվել և կյանքի կոչել հեղափոխության նպատակն ու ծրագրերը։ Առանց խորհրդարանի մեծամասնության աջակցության անցած հինգ ամիսների ընթացքում գործադիր իշխանությունը անզիջում և արդյունավետ պայքար է մղում երկրում արմատացած համակարգային կոռուպցիայի դեմ, որի հետևանքով վստահաբար կարող եմ պնդել, որ չկա մի գործող նախարար կամ նորանշանակ որևէ գերատեսչության ղեկավար, որը կոռումպացված լինի»,–ԵԽԽՎ–ում ասել է Մարուքյանը։

Նա նշել է, որ ամբողջ այդ համակարգը կազմալուծելու համար դեռ շատ գործ կա, բայց այսօրվա կարևոր մարտահրավերը նոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է։ «Օգտվելով այս հնարավորությունից, սիրելի պատվիրակներ, գործընկերներ ես ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ այլևս անհետաձգելի խնդիր է դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը պետք է կազմակերպվի ընտրական օրենսդրության տառին ու ոգուն համապատասխան՝ ամբողջ գործընթացների հիմքում ունենալով մարդու իրավունքները, իրավունքի գերակայությունը և ժողովրդավարության հիմնարար սկզբունքները։

Ակնհայտ է, որ Հայաստանը դեռևս չի հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որի արդյունքներից է նաև այսօրվա իրավիճակը, երբ մի ամբողջ կառավարություն 105 անդամից բաղկացած խորհրդարանում չունի քաղաքական մեծամասնություն։ Այսպիսով, այս քաղաքական ճգնաժամի հաղթահարմանն ու հեղափոխության գաղափարների և արժեքների վերջնական հաստատմանն է միտված վարչապետի կողմից նախաձեռնված անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումը, առանց որի Հայաստանը չի կարող դուրս գալ ստեղծված քաղաքական ճգնաժամից, որը իր հերթին հղի է սահմանադրական ճգնաժամի վերածվելու վտանգով»,–ստեղծված իրավիճակն է ներկայացրել Մարուքյանը։

Պատգամավորը կոչ է անում վեհաժողովին իր հետևողական աջակցությունը ցուցաբերել Հայաստանի նոր իշխանություններին կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարում, համակարգային բարեփոխումների իրականացման և արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպման գործում` հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ Եվրոպայի Խորհուրդը բոլորիս՝ այդ թվում նաև Հայաստանի կազմակերպությունն է և չի կարող այս պարագայում ստանձնել սոսկ դիտորդի կարգավիճակ, այլ պետք է ջանք չխնայի աջակցելու ընթացող ժողովրդավարական պրոցեսներին, քանի որ Հայաստանում իրականացվող փոփոխությունները միտված են օրինակելի ժողովրդավարության հաստատմանը։

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Հովհաննիսյան. «Ես ԵԽԽՎ–ում ներկայացրել եմ իմ տեսակետը և գնահատական չեմ հնչեցրել»
ԵԽԽՎ համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ կգործուղվեն Հայաստան
Նրանք ԵԽԽՎ–ում իրավիճակը խեղաթյուրված են ներկայացնում.Փաշինյանը ՀՀԿ–ին կոչ արեց կանգ առնել
Արդյո՞ք ԵԽԽՎ–ն ճնշում կգործադրի Հայաստանի վրա. ՀՀԿ–ն մեղադրանքները չի ընդունում
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ