02:43 21 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.80
  • GBP630.39
  • EUR554.58
  • RUB7.37
Հարսնացու

Հարսացուն հարսանիքի օրը ֆոտոսեսիա է արել փեսացուի գերեզմանի մոտ. հոգեցունց լուսանկարներ

CC0 / maya_7966 / Свадебные Платья
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
209 0 0

Անսովոր և տխուր ֆոտոսեսիայի լուսանկարները հայտնվել են Facebook-ում և մեծ արագությամբ տարածվել՝ հուզելով մարդկանց:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Շքեղ զգեստով գեղեցկուհի հարսնացուն հարսանիքի օրը գնացել է իր սիրելիի գերեզման: Սա կարծես Թիմ Բերտոնի ֆիլմը լինի, սակայն ամերիկյան մի զույգի պատմություն է, որը ներկայացրել է The Sun պարբերականը:

Ջեսիկա Պաջեթը, որը սեպտեմբերի 29-ին պետք է ամուսնանար հրշեջ Քենդալ Ջեյմս Մերֆիի հետ, որոշել է ֆոտոսեսիա կազմակերպել հարսանիքի օրը: Անսովոր և տխուր ֆոտոսեսիայի լուսանկարները հայտնվել են Facebook-ում և մեծ արագությամբ տարածվել՝ հուզելով մարդկանց:

Աղջկանից բացի գերեզմանատուն են գնացել զույգի մտերիմները և բարեկամները: Նրանք օգնում են աղջկան թեթև տանել սարսափելի վիշտը: Մերֆին պաշտել է իր աշխատանքը, իսկ գործընկերները շատ են գնահատել տղային: Սակայն նրանցից մեկի մեղքով փեսացուն մահացել է:

Մերֆիին վրաերթի է ենթարկել գործընկերը, երբ նրանք կանչի գնալիս են եղել: Տղան մահացել է մարդու մեղքով, որը հարբած վիճակում նստել է ղեկին: Նրան կալանավորել են դեռ անցած տարի, բայց մինչև հիմա դատարանը վճիռ չի կայացրել:

Փեսացուի շիրիմի ֆոնին ֆոտոսեսիան կարող է շատ շոկային թվալ: Բայց Ջեսիկայի համար դա դարձել է ցավը «մեղմելու» միջոց: Այսպես նա նաև փորձել է աշխարհին ցույց տալ, թե ինչպիսի հիանալի մարդ է եղել իր սիրելին:

 

թեգերը:
Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Գլխավոր թեմաներ