14:34 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Ջասթին Թրյուդո

«21 ժամը չափազանց շատ է». Թրյուդոն խոստացավ հայերին, որ Կանադա տանող ուղին կկրճատվի

CC BY 2.0 / XVIIe Sommet de la Francophonie à Erevan / Armenpress
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
51421

Հայաստանի և Կանադայի վարչապետները պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանը և Կանադան կաշխատեն, որպեսզի հեշտացնեն թռիչքները և դրանք ավելի կարճացնեն: Այս մասին ասաց Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն Երևանում հայ գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ես և Նիկոլը քննարկել ենք մեր ապագան, Կանադայի և Հայաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացումը: Այսօր Կանադայից Հայաստան թռիչքը և հակառակը խլում է առնվազն 21 ժամ», - ասաց Թրյուդոն:

Նա հաղորդեց նոր համաձայնագրի վերաբերյալ Փաշինյանի հետ պայմանավորվածության մասին, որը կհեշտացնի թռիչքները երկու երկրների քաղաքացիների համար:

Կանադայի վարչապետը բարձր գնահատեց ավելի քան 60 հազար հայերի ավանդը երկրի հաջողության պատմության մեջ: Նրա համոզմամբ՝ նրանք փոփոխում են երկրի պատկերը՝ հարստացնելով այն:

Նա նաև մեջբերեց Կանադայի խորհրդարանում առաջին հայ պատգամավոր Սարգիս Ասատրյանի խոսքերը:

«Ասատրյանն ասել է, որ կանադահայերը շարունակում են իրենց տաղանդը ներդնել Կանադան շենացնելու մեջ: 20 տարի անց դա շարունակում է արդի մնալ», - ասաց Թրյուդոն:

Ըստ թեմայի

Արցախյան հարցը պետք է լուծել խաղաղ ճանապարհով. Փաշինյանը և Թրյուդոն համակարծիք են
Թրյուդո.Կանադան պայքարում է դաժանության դեմ և հարգում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Նա իմ լավ ընկերն է. Փաշինյանը Թրյուդոյին «դու»-ով դիմեց, վերջինս նրան գրկեց
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ