00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ հոգևորականը Իսրայելի վարչապետին հորդորում է հրաժարվել ամոթալի օրինագծից

© AFP 2024 / GALI TIBBONАрмянское духовенство принимает участие в молитве у памятника, расположенного рядом с Собором Святого Иакова в армянском квартале Старого города (24 апреля 2009). Иерусалим
Армянское духовенство принимает участие в молитве у памятника, расположенного рядом с Собором Святого Иакова в армянском квартале Старого города (24 апреля 2009). Иерусалим - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երուսաղեմի հոգևոր առաջնորդները միասնական նամակ են հղել Իսրայել վարչապետին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Երուսաղեմի իրավատեր երեք հոգևոր առաջնորդները՝ Երուսաղեմի հայոց և հույն պատրիարքները, Սուրբ Երկրի Քուստոսը համատեղ նամակ են հղել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին։ Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը։

Премьер-министр Израиля Биньямин Нетаньяху - Sputnik Արմենիա
Իսրայելի վարչապետը պատասխանել է հայ պատրիարքի նամակին

Նամակում հոգևոր հայրերն իրենց զարմանքն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ քրիստոնյա համայնքներին պատկանող կալվածքների վերաբերյալ Քնեսեթի անդամ Ռաքել Ազարիայի հեղինակած օրինագիծն ընդգրկվել է նախարարների հանձնաժողովի քննարկման օրակարգում։

Հոգևոր առաջնորդները Իսրայելի կառավարության ղեկավարին հորդորում են միջամտել ու մեկընդմիշտ կասեցնել օրինագծի քննարկումը։

Ըստ Բաղդասարյանի` հոգևոր առաջնորդներն օրինագիծը որակել են ամոթալի, նամակում Նեթանյահուին հիշեցրել են հուլիսին իրենց ուղղված վարչապետի նամակին մասին, որտեղ նա վստահեցրել էր, թե օրինագիծը հետ է կանչվելու։

«Նշենք, որ թեև օրինագիծը ենթարկվել է որոշ փոփոխության, այնուհանդերձ այն տակավին հնարավորություն է տալիս պետությանը բռնագրավել եկեղեցապատկան կալվածքները»,-ասել է դիվանապետը։

Հիշեցնենք, այս տարվա փետրվարի 25-ին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները փակել էին՝ ի նշան բողոքի Երուսաղեմի քաղաքապետարանի որոշման դեմ, որով հրահանգված էր հարկեր գանձել Սուրբ Երկրի եկեղեցիներից ու վանքերից։

Այն ուղղված էր նաև Քնեսեթում քննարկվելիք օրինագծի դեմ, որով իրավունք է վերապահվում հրեական պետությանը բռնագրավել եկեղեցապատկան այն բոլոր կալվածքները, որոնք վարձակալության են տրվելու մասնավոր ընկերություններին կամ ձեռներեցներին: Նաև ըստ այդ օրինագծի նոր հանձնաժողով էր ստեղծվելու, առանց որի թույլտվության քրիստոնեական պատրիարքարանները հողերի վարձակալում չեն կարող իրականացնել:

Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի դռները երեք օր փակ էին մնացել։ Այնուհետև Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը, Հույն պատրիարք Թեոֆիլոս երրորդն ու Լատինաց Ս. Երկրի Քուստոս Ֆրանչեսկո Պատոնը բողոքի նամակ էին հղել Բենիամին Նեթանյահուին՝ խնդրելով, որ վարչապետը կանխի եկեղեցապատկան հողերը յուրացնելու մասին օրինագծի ընդունումը:

Լրահոս
0