06:31 21 հունվարի 2019
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP628.13
  • EUR553.38
  • RUB7.31
Թբիլիսի

Նորվեգիան փակում է Ադրբեջանում գտնվող դեսպանատունը

© Sputnik / Laura Sarkisyan
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
113 0 0

Նորվեգիան որոշել է դեսպանատուն բացել Վրաստանում։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիից ավելի հարմար կլինի հետևել տարածաշրջանի իրադարձություններին, հայտնել են Նորվեգիայի արտգործնախարարությունից՝ հիմնավորելով Ադրբեջանում գտնվող դեսպանատունը 2019 թվականին փակելու և այն Վրաստանում բացելու որոշումը։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։

«Վրաստանը մեր գլխավոր գործընկերն է Հարավային Կովկասում: Տարիների ընթացքում բարեփոխումների արդյունքում երկիրը մոտեցել է եվրոպական և եվրատլտանտյան կառույցներին: Թբիլիսիում մշտական ներկայացուցչություն ունենալու դեպքում ավելի հարմար կլինի ուսումնասիրել ամբողջ տարածաշրջանի իրադարձությունների զարգացումը»,- հայտարարել է Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Ինե Էրիկ Սենսորեյդեն:

Վրաստանն ու Նորվեգիան դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականի հունիսի 5-ին։ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Նորվեգիայում բացվել է 2012 թվականին։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկրի հետ դիվանագիտական հարաբերությունների պատասխանատուն լինելու է Թուրքիայում գտնվող դեսպանատունը։ Միաժամանակ Նորվեգիան նախատեսում է գլխավոր հյուպատոսարան բացել Բաքվում։

թեգերը:
Ադրբեջան, Վրաստանի Հանրապետություն

Գլխավոր թեմաներ