00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին». Փաշինյան

© Sputnik / Владислав ВодневИ.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана
И.о. премьер-министра Армении Никол Пашинян перед заседанием Совета коллективной безопасности ОДКБ (8 ноября 2018). Астана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովում»։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Փարիզի խաղաղության համաժողովի» աշխատանքներին: Համաժողովն անցկացվում է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:

Համաժողովը բացվել է «Փարիզի խաղաղության համաժողովի» ղեկավար կոմիտեի փոխնախագահ Թրիշա Շեթթիի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքերով: Այնուհետև ելույթ են ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը և Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

Президент РФ Владимир Путин на мемориальной церемонии у Триумфальной арки в Париже по случаю 100-летия окончания Первой мировой войны. Слева направо: президент Франции Эммануэль Макрон, супруга президента Франции Бриджит Макрон. - Sputnik Արմենիա
Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված արարողության լավագույն կադրերը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը «Փարիզի խաղաղության համաժողովի» շրջանակում հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Մենք այստեղ ենք հավաքվել` նշելու Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100-ամյակը: Սա բացառիկ նշանակություն ունեցող միջոցառում է, որ կոչված է ոգեկոչելու մեր հավաքական հիշողությունը և արտահայտելու խաղաղության մեր ընդհանուր ուղերձը: Այսօր մենք` որպես այդ պատերազմի մասնակից ազգերի առաջնորդներ, առաջին հերթին պետք է խոսենք Առաջին համաշխարհային պատերազմի դասերի մասին»,– ասել է նա:

Ըստ Փաշինյանի` երբ մի պետություն պատերազմ է մղում կամ փորձում է իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով, ուրեմն նա հավատում է իր ուժերին և հաղթանակին:

«Այդուհանդերձ, Առաջին համաշխարհային պատերազմը համամոլորակային ողբերգություն էր դրանում ներգրավված բոլոր ժողովուրդների համար, և ի վերջո հանգեցրեց այն հղացած պետությունների քայքայմանը: Կա համոզմունք, որ աշխարհաքաղաքական և ռազմական տեսանկյունից պատերազմներում միշտ լինում են հաղթողներ և պարտվողներ: Սակայն, մարդկային տեսանկյունից, ոչ ոք չի հաղթում: Պատերազմները բերում են միմիայն կորուստ, տառապանք և ավերածություններ: Եվ չնայած մեր միասնական ջանքերին և նախորդ սխալներից սովորելու կոչերին, այդ դասերը հեշտությամբ մոռացվում են»,– ասել է Փաշինյանը:

И.о. премьер-министра Армении Никол Пашинян с супругой Анной Акопян посетили с рабочим визитом Францию (10 ноября 2018). Париж - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ Փարիզում է. նրանք թանգարան են այցելել ու մասնակցել ճաշին

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ թեև հարյուր տարի առաջ մարդկությունը հասկացավ զանգվածային ոչնչացման զենքն արգելելու անհրաժեշտությունը, ցավոք, դա չխոչընդոտեց նոր զինատեսակների ստեղծմանը:

«Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Անտանտի տերություններն առաջին անգամ գործածեցին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություն» սահմանումը` այսպիսով դատապարտելով Օսմանյան իշխանություններին 1,5 միլիոն հայերի ոչնչացման համար: Հետագայում այդ ահավոր հանցագործությունը պետք է կոչվեր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի տասնամյակ անց մարդկությունն ականատեսը եղավ Հոլոքոստին, Կամբոջայի, Ռուանդայի ցեղասպանություններին, քրիստոնյաների և եզդիների ցեղասպանություններին Մերձավոր Արևելքում, Ռոհինջա ժողովրդի դեմ գործադրված բռնություններին»,– ասել է Փաշինյանը:

Ըստ նրա` պատերազմի դասերից էր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ձևակերպումը Վիլսոնյան հայտնի 14 կետերում: Այնուհետև այն ընդգրկվեց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Հելսինկիի եզրափակիչ ակտում և հիմք դարձավ ժամանակակից երկրների շուրջ կեսի անկախության համար:

«Առաջին աշխարհամարտի արդյունքում աշխարհի ժողովուրդներն օրենքի ուժով հաստատեցին ազատ կամքի դրսևորմամբ սեփական ճակատագիրը տնօրինելու իրենց իրավունքը: Այստեղ` Ֆրանսիայում, հարկ եմ համարում ընդգծել, որ ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիան հստակորեն վերահաստատեց իր սկզբունքային դիրքորոշումն այս հարցում. Նոր Կալեդոնիայի ժողովուրդը հնարավորություն ստացավ հանրաքվե անցկացնել: Ցավոք, այդ իրավունքի նկատմամբ մոտեցումն ընտրովի է»,– ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ այդ իսկ պատճառով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` տասնամյակներ շարունակվող պայքարը իր ճակատագիրը տնօրինելու համար, դեռևս չի ստացել պատշաճ իրավական լուծում: 21-րդ դարում բացարձակապես անընդունելի է, որ ժողովրդի ինքնորոշման իրավունքը կիրառելու ցանկությունը կարող է վերածվել կենսաբանական սպառնալիքի:

Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян во время гала-концерта на Красной площади (13 июня 2018). Москвa - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը հատուկ ինքնաթիռով կմեկնի Փարիզ

«Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում ստեղծվեց Ազգերի լիգան՝ ՄԱԿ-ի նախատիպը, որի վերջնական նպատակը խաղաղության հաստատումն էր: Այնուամենայնիվ, ժամանակակից աշխարհում ծայրահեղականության դրսևորումներն ահագնանում են: Վերոհիշյալ հաստատությունների նպատակն առաջին հերթին մարդու իրավունքների պաշտպանությունն է: Այդուհանդերձ, այսօր մենք գրեթե ամեն օր ականատես ենք լինում մարդու հիմնարար իրավունքի` կյանքի իրավունքի ոտնահարման դեպքերի»,– ասել է նա:

Փաշինյանի խոսքով` Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո շատերը կարծում էին, որ դա կլինի վերջին պատերազմը: Սակայն շուտով հետևեց Երկրորդ աշխարհամարտը: Սկսվեց պատերազմի և սպառազինությունների մրցավազքի նոր փուլ: Ցավոք, առայսօր դրա վերջը չի տրվել: Ավելին, գնալով այն ավելի է խորանում:

«Ահա թե ինչու եմ կարևորում այսպիսի հանդիպումները: Նրանք մեզ հնարավորություն են տալիս խորհելու մեր ընդհանուր անցյալի, մարդկության պատմության մասին: Անշուշտ, մենք չենք կարող փոխել պատմությունը, և դրա կարիքն էլ չկա: Բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա: Այդ իսկ պատճառով մենք պետք է հիշենք Առաջին աշխարհամարտի կարևորագույն դասը: Որևէ պետություն չի կարող իր հաջողությունը կառուցել ուրիշների թշվառության վրա, ոչ ոք չի կարող ազատություն ձեռք բերել ուրիշների ստրկության հաշվին»,– ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա նշել է, որ Առաջին համաշխարհային պատերազմին վերջ տրվեց հարյուր տարի առաջ: Եվ սա հիանալի առիթ է մտածելու պատերազմներից զերծ խաղաղության դարաշրջանի մասին:

«Ես հավատում եմ, որ այստեղ՝ Փարիզում հավաքված առաջնորդները կկարողանան հասնել այդ նպատակին: Եվ դա կլինի հարգանքի լավագույն տուրքը՝ մատուցված նախորդ դարի անմեղ զոհերին»,– ելույթը եզրափակել է Փաշինյանը:

Ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդանշական գիրք է հանձնել «Խաղաղության գրադարանին»` պատմաբան Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ գիրքը:

«Փարիզի խաղաղության համաժողովի» քննարկման թեմաներն են՝ խաղաղություն և անվտանգություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, զարգացում և ներառական տնտեսություն:

Փաշինյանը Փարիզ է մեկնել աշխատանքային այցով։

Լրահոս
0