00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իսրայելում կալանավորել են ՀՀ և Վրաստանի բժշկական բուհերի «շրջանավարտների». տեսանյութ

© Photo : Никеричев Андрей / АГН "Москва"Работа в стоматологической клинике
Работа в стоматологической клинике - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Քննությունը կասկածում է, որ ձերբակալվածները խարդախության արդյունքում են Հայաստանում և Վրաստանում բժշկական բուհերի դիպլոմներ ստացել։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Իսրայելում կալանավորվել են Հայաստանի և Վրաստանի բժշկական համալսարանների դիպլոմ ունեցող մի քանի բժիշկներ։ Այդ մասին հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները։

Մասնավորապես, ոստիկանությունը կիրակի օրը ձերբակալել է 40 բժիշկների, ստաժյորների և դեղագործների, որոնք ուսուցումն ավարտելու մասին դիպլոմ են ստացել Հայաստանի բժշկական և դեղագործական բուհերից մեկից։

Папа Римский Франциск получил в дар миниатюру Ноева-Ковчега с землей из разных уголков мира, куда оказались заброшены армяне после геноцида. - Sputnik Արմենիա
Հոլանդացին Նոյյան տապան է կառուցել և ուզում է հսկա նավն ուղարկել Իսրայել. լուսանկար

Պարզաբանվում է, որ նրանցից շատերը Իսրայելի պետական հաստատություններում և հիվանդանոցներում աշխատելու իրավունք ունեն։ Հետաքննության տվյալների համաձայն, կասկածյալները Իսրայելի առողջապահության նախարարությանը ներկայացրել են կեղծ դիպլոմներ և դրա հիման վրա աշխատանքի թույլտվություն ստացել բժշկական հաստատություններում։

Բոլոր ձերբակալվածները Իսրայելի քաղաքացիներ են՝ արաբական հատվածի ներկայացուցիչներ։ Այսպես, կասկածյալներից մեկը ձերբակալվել է  դատական պարտավորվածությունների կատարմանը կից պալատում՝ որպես ամենահայտնի բժշկական կենտրոններից մեկի բժիշկ։

Խարդախության գործողությունը ստացել է «Սպանելու արտոնագիր» անվանումը։ Ոստիկանությունը կարծում է,  որ կասկածյալները գիտակցաբար մոլորեցրել են Իսրայելի առողջապահության նախարարությանը՝ տրամադրելով կեղծ դիպլոմներ՝ ստացված խարդախությամբ։

Ինչպես հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը, հետաքննության ժամանակ գտել են թերթիկներ արաբերենով, որոնցում տեղեկություն է եղել, թե ինչպես կարելի է ուսանողներին, որոնք դժվարություններ ունեն ուսուցումն ավարտելու հետ, տեղափոխել Հայաստանի և Վրաստանի համալսարաններ՝ նշելով կոնտակտային տվյալները։

Официальный визит Президента Ирана в Азербайджан (28 марта 2018). Баку - Sputnik Արմենիա
Ադրբեջանը պատրաստ է օգնել Իսրայելին Իրանի դեմ, բայց ոչ ակնհայտ. Սատանովսկի

Ոստիկանությունը մտադիր է խնդրել դատարանին երկարացնել կասկածյալներին կալանքի տակ պահելու ժամկետը։

Իսրայելի Առողջապահության նախարարությունը խոստանում է աջակցել ոստիկանությանը հետաքննության մեջ։ Միաժամանակ ստուգումներ են անցկացվում՝ խարդախներին բացահայտելու համար։

Ավելի վաղ Իսրայելի առողջապահության նախարարությունը դիմել է ոստիկանություն՝ խնդրելով պարզել տեղի որոշ ատամնաբույժների դիպլոմների իսկությունը, որոնք հայկական նմուշի են։ Իսրայելի առողջապահության նախարարությունն արդեն ավելի քան 2 տարի չի հաստատում հարյուրավոր բժիշկների և ատամնաբույժների դիպլոմները, որոնք տրամադրել են հայկական համալսարանները։

Երևանի պետական բժշկական համալսարանից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ Իսրայելում ընթացող իրավական պրոցեսները ոչ մի աղերս չունեն համարյա մեկ դար գործող Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ:

Այս ԲՈւՀ-ի շրջանավարտները աշխարհի տարբեր անկյունների ամենահեղինակավոր գիտական և առողջապահական կենտրոններում առաջատար պաշտոններ են զբաղեցնում:

Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է կասկածյալների հայտնաբերման գործողության տեսանյութ, որում հստակ երևում է ուսումնական հաստատություններից մեկի տրամադրած փաստաթուղթը:

Լրահոս
0